Նավթի գները շարունակում են ընկնել
korrespondent.net-ը հայտնում է,որ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են,վկայում առևտրի տվյալները: Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 5,09%-ով՝ 1 բարելի դիմաց մինչև 30,01 դոլար: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 4,38%-ով՝ 1 բարելի դիմաց մինչև 32,74 դոլար:
