Մոսկվայում Հայաստանի քաղաքացու սպանությունը կապ ունի՞ «օրենքով գող» Գիա Գյուրզայի մահվան հետ

Մոսկվայում իրավապահ մարմինները պարզել են Լիտովյան բուլվարում Հայաստանի քաղաքացու «պատվերով» սպանության հնարավոր վարկածները: Ըստ այդմ՝վարկածներից մեկը կարող է լինել  Գիո Գյուրզա մականունով հայտնի «օրենքով գող» Գեորգի Շիրինովի հետ հաշվեհարդարի համար վրեժխնդրությունը: Իրավապահ մարմինների աղբյուրը «Ռոսբալտ»-ին պատմել է, որ հոկտեմբերի վերջին Գեորգի Շիրինովին անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները նրա մոտ գանգուղեղային վնասվածք են գտել, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը: Ինչպես նշվում է՝ Մոսկվայում Շիրինովն ու նրա մի քանի ընկերներ կոնֆլիկտ են ունեցել: Գիո Գյուրզան լավ ծեծվել է, բայց կարողացել է ոտքի վրա մնալ, քայլել: Նրան մեքենայով տուն են հասցրել, որտեղ վիճակը սկսել է վատանալ: Նա կորցրել է գիտակցությունը: Հայտնի է, որ Շիրինովի հակառակորդները Հայաստանից են եղել: «Նրանց ինքնությունը պարզվեց, երբ տեղի ունեցավ Լիտովյան բուլվարում Հայաստանի քաղաքացու սպանությունը: Նորից օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ զոհվածը հոկտեմբերի վերջին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից է, ինչ-որ մեկին ծեծել է, ամենայն հավանականությամբ՝ զոհը հենց «օրենքով գողն» է եղել: Սա դեռեւս վարկած է, բայց ավելի ու ավելի շատ ապացույցներ է ստանում»,- ասել է աղբյուրը: Լիտովյան բուլվարում սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ի գիշերը: «Օրենքով գող» Գեորգի Շիրինովը քրեական աշխարհում նշանակալի անձ չէր: Նա «թագադրվել» է շուրջ մեկ տարի առաջ, հիմնականում բնակվում էր Մերձմոսկվայում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am