«Հակաբիոտիկներ տալը ճիշտ չէ». մասնագետը սուր շնչառական հիվանդությունների մասին
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ սուր շնչառական հիվանդությունների դեպքում հակաբիոտիկներ տալը ճիշտ չէ:Ինչպես տեղեկացրեց՝ սուր շնչառական հիվանդությունների առաջին ախտանիշներն են՝ անզուսպ փսխումներ, այսինքն` ցանկացած սնունդ, ջուր դուրս է մղվում, հիվանդը հրաժարվում է սնունդ և հեղուկ ընդունելուց, ցնցումներ են ի հայտ գալիս և անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել: Դա կարող է լինել սովորական ջուր, հանքային ջուր` գազը հեռացված, մրգաչրերից պատրաստված եփուկներ` կոմպոտներ: «Պետք չէ դեղորայք տալ: Շատ ծնողներ երեխաներին հակաբիոտիկներ են տալիս, ինչը ճիշտ չէ: Հակաբիոտիկները կճնշեն մարդու իմունային համակարգը, ավելին, դրանք չեն ազդում վիրուսի վրա: Դրա համար անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, շատ հեղուկ օգտագործել, հիվանդի համար առանձին սենյակ հատկացնել և այն հաճախակի օդափոխել: Խորհուրդ է տրվում մոմ վառել, գազօջախի վրա եփել քացախ կամ եռացնել վարդի ջուր, որ օդում միկրոբները պակասեն»,-ասաց Անդրանիկ Ոսկանյանը:
