Նոր մանրամասներ «Ջունգլ»-ի դանակահարության դեպքից. hraparak.am
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը կնոջը ծեծի ենթարկած Գևորգ Սարգսյանը՝ հայտնի «Ջունգլ» մականվամբ, միջադեպից հետո՝ շաբաթ գիշեր՝ լույս կիրակի, դանակահարված վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ազդրի վերին հատվածի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գևորգ Սարգսյանը, նշված դեպքով կատարվում է հետաքննություն: Ոստիկանությունը դեպքի հանգամանքների մասին ոչ մի խոսք չասաց՝ նշելով, որ կատարվում է հետաքննություն: Նշենք, որ «Ջունգլը» հանրությանը հայտնի էր դարձել ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծի ենթարկելու դեպքից, ինչի հետևանքով վերջինս մահացել էր: Որոշ ժամանակ անազատության մեջ մնալուց հետո «Ջունգլը» ազատ էր արձակվել, քանի որ դատաբժշկական երկրորդ եզրակացությամբ պարզվել էր, որ Վարդան Թումանյանը ծեծի հետեւանքով չի մահացել, նա ի ծնե հիվանդ է եղել և այդ օրը պետք է մահանար, և ծեծը պարզապես համընկել է այդ օրվա հետ: «…Գործով բոլոր չորս մեղադրյալները ազատության մեջ են, ու նրանցից մեկն այսօր փողոցում, աչքիս առաջ քիչ մնաց էլի մարդ սպանի։ Ահա մեր դատաիրավական համակարգի պատկերը և անպատժելիությունը, որը ծնում է նոր հանցագործություններ»,-գրել էր հրապարակախոսը։ hraparak.am
