Պողոսյանը պատգամավոր դառնալու ցանկություն չունի

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը կրկին պատգամավոր դառնալու ցանկություն չունեմ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա նշեց, որ այս պահին համագործակցության առաջարկ որևէ կուսակցությունից չունի, եւ ինքն էլ որեւէ մեկին առաջարկ չի արել: Անդրադառնալով ՀՀԿ համագումարին՝ Պողոսյանը նշեց, որ միգուցե սովետը չէի հիշի, եթե չլիներ քվեարկությունը: «Այ, հենց քվեարկությունը գալիս էր ու միաձայն, լա՜վ է, ուռա՜, բնականաբար, սա հիշեցնում էր, թե որտեղ ենք այդ ամենը տեսել, դա կլիներ խորհրդային անցյալը, թե կլինեին երկրներ, որտեղ միակուսակցական իրավիճակ է: Մի կողմից ներկայացվում է, որ մենք պետք է մրցակցային քաղաքական դաշտ ունենանք, պետք է փոխվենք ու փոփոխությունը պետք է սկսվի մեզանից և միգուցե պետք էր, որ այդ փոփոխության մեջ տեսնեինք, որ ՀՀԿ-ից մեկը կգա ու կասի, որ մի փոքր այլ գաղափար ունի, այլ տեսլական ունի, միգուցե ասի, որ ձեռնպահ է և այդ դեպքում գոնե կտեսնեինք, որ ներքին քննարկում կա»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ երբ որոշում ընդունվեց, համագումարի ընթացքում լավ կլիներ, որ մի քանի հոգի, գոնե ձևական դեմ լինեին: «Թող լիներ 300 հոգի կողմ, 10-ը ձեռնպահ, մեկը դեմ, գոնե թող այդպես լիներ»,- ասաց նա: Հարցին՝ Սերժ Սարգսյանի ելույթի քաղաքական մեսիջները որո՞նք էին, Պողոսյանը տվեց հեեւյալ պատասխանը. «Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի բոլոր ելույթները շատ լավն են, ինչը մենք նայել ենք, շատ լավ տեքստ է, այդ իմաստով, յուրահատուկ ձևով տարբերվում է մյուսներից, բայց ինձ թվում է, որ մենք բոլորս սովորել ենք, որ ելույթը, տեքստը և մեր կյանքում իրականությունը կամ գործողությունները տարբեր բաներ են»: Խոսելով 7000 հոգու՝ մեկ գիշերում ՀՀԿ-ին անդամակցելու մասին՝ Պողոսյանը կարծիք հայտնեց, որ նրանք ստիպողաբար են անդամակցել այդ կուսակցությանը: «Սա մեսիջ էր, թե նայեք, ես այս մարդն եմ, որ միայն իմ անունի հետ կարելի է 7000 անդամ ունենալ մեկ գիշերում»,- եզրափակեց պատգամավորը: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am