«Քաղաքական կուսակցություններն ունեն ֆինանսական ինքնաբավության խնդիր». Աղվան Վարդանյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը: Փոփոխություններից մեկն այն է, որ եթե գրանցման պահին կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին, օրինակ՝ կանոնադրության մեջ կարող է լինել սահմանադրական կարգի բռնի տապալման պահանջ, ապա գրանցումը մերժվում է: Մեկ այլ փոփոխություն` կուսակցությունների՝ երկու տարին մեկ համագումար անցկացնելու պարտադիր պահանջը ենթակա է փոփոխության: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց նրան` նշելով, ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական առանցքային դերակատար են դառնալու քաղաքական կուսակցությունները: Սակայն, ակնհայտ է նաև, որ քաղաքական կուսակցություններն ունեն որոշակի ֆինանսական ինքնաբավության խնդիր, քանի որ միշտ իշխանության մեջ եղած քաղաքական ուժերը տնօրինում են ավելի շատ միջոցներ, նաև` իրենց գաղափարները տարածելու ու ազդեցություն ունենալու առումով, իսկ այն, ինչ ենթադրում է օրենսդրությունը, չափազանց նվազ գումար է: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ե՞րբ են անդրադառնալու հենց այդ խնդրին, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, և նրանք, որոնք որոշակի տոկոս են ապահովել ընտրություններում, իսկապես կարողանան իրենց հարմարավետ զգալ և նվազագույն պահանջները հոգալ տարածքներում: Ըստ պատգամավորի` այն, ինչ հիմա ունենք օրենսդրությամբ, չափից դուրս անբավարար է: Մինչդեռ` կուսակցությունների քաղաքական մոդելի կայացումը պետության խնդիրը պետք է լինի: «Քաղաքական համակարգի կայացման համար անհրաժեշտ է, որ հանրության հետ աշխատանք տարվի, համապատասխան ուղղությամբ կուսակցության գաղափարները տարածվեն, մեկ օրում հազարավորները չանդամագրվեն: Կան կայացած երկրներ, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է կուսակցությունների հիմնադրամներ ունենալ, հիմնադրամներ, որոնք չեն ղեկավարվում կուսակցությունների կողմից, բայց այդ հիմնադրամների առաքելությունը աջակողմյան, ձախակողմյան, կենտրոնամետ գաղափարախոսությունը  բնակչության շրջանում տարածելն է, և նրանք դարձյալ օգտվում են պետական աջակցությունից, այլապես, եթե ուզում ենք իսկապես պառլամենտական կայացած համակարգ ունենալ, ապա այս հարցերին մենք պետք է անդրադառնանք, որքան էլ պետական միջոցները սուղ են, ու դժվար է այդ մասին մտածել»,- ասաց Աղվան Վարդանյանը: Անդրադառնալով պատգամավորի հնչեցրած հարցերին` Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ հնչել են հարցեր` ֆինանսավորման հետ կապված: «Իրավացի եք, ֆինանսական միջոցների սղությունը առկա է, սակայն օրենքը ամրագրում է պետական ֆինանսավորման չափը»,- ասաց նախարարը` հավելելով, որ իրեն հետաքրքիր կլինեն կուսակցական գործիչների, պատգամավորների ու ՀԿ-ների առաջարկները: Հարցն այն է, ըստ նախարարի, որ կուսակցությունները ոչ թե մեխանիկորեն ստանան այն ֆինանսավորումը, որը սահմանված է, այլ կուսակցությունը պետք է բավարարի որոշակի հստակ չափանիշների և միայն այդ դեպքում կֆինանսավորվի, որը կլինի տարբերակված:  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am