Արփինե Հովհաննիսյանը՝ իր ԳՄ անդամ,Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալու մասին
Ազգային Ժողովում քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն պատգամավորը ով ընդգրկված չի լինի այս կամ այն խմբակցության մեջ, ապա նրա լիազորությունները կարող են նվազել: «Էդպիսի պատգամավորը, բացի քվեարկելու իրավունքից, ինքը սկզբունքորեն ուրիշ ոչ մի բան չի կարող անել ԱԺ-ում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Անդրադառնալով իր՝ ՀՀԿ ԳՄ անդամ լինելուն, նշեց, որ այն իր համար նախեւառաջ պատասխանատվություն է, դա նշանակում է ներկուսակցական որոշումների հետ կապված ավելի բարձր պատասխանատվություն: Լրագրողներից մեկի հարցին, թե Սերժ Սարգսյանն, ըստ էության, վարչապետ Կարեն Կարապետյանին խոստացավ, որ հետագայում կշարունակի պաշտոնավարել, Ձեզ ձեր հետագա պաշտոնավարման հետ կապված խոստումներ տրվե՞լ են, նախարարը պատասխանեց, թե ոչ: «Ընդհանրապես կարծում եմ՝ «որևէ մեկին հետագա պաշտոնավարման հետ կապված խոստումն» ինքնին ձևակերպումն արդեն ոչ ձևաչափ է, դա նույնիսկ կոռեկտ չէ, որ այդպիսին բան կարող է հնչել: Նախագահի հայտարարությունը վարչապետի հետ կապված, սա կառավարությանը կամ վարչապետին տրված վստահության քվեն է նաև հետագայում շարունակելու այն բարեփոխումների գիծը, որը այս կառավարությունը վերցրել է իր վրա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Դիտարկմանը, թե կարծիք կա, որ կառավարության անկուսակցականների՝ ՀՀԿ-ական դառնալը հեղինակազրկեց նրանց, Հովհաննիսյանն, ասաց, որ կուսակցական դառնալը յուրաքանչյուրի որոշելիքն է: «Մեկնաբանությունները ենթադրությունների, կամ ենթադրությունների կամ մարդկանց կարծիքի դաշտից են; Բայց այլ հարց է այն մարդը, որն անդամակցել է կուսակցությանը, կիսում է այդ տեսակետը, թե՝ ոչ»,- նշեց նախարարը և վստահեցրեց, որ ՀՀԿ-ական դառնալը Կարեն Կարապետյանին չի կաշկանդի բարեփոխումներ իրականացնել: Փայլակ Ֆահրադյան
