Փոփոխություններ՝ «Կուսակցությունների մասին» օրենքում

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացնում է Արդարադատության նախարար Ափինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մեղմացնող մեխանիզմներ են ստեղծվում: Օրինակ՝ փոփոխվել է կուսակցության ստեղծման համար պարտադիր համարվող թվաքանակը. «Այժմ գործում է այն կարգավորումը, որ գրանցման պահին կուսակցությունը պարտադիր պետք է  ունենա երկու հարյուր անդամ, իսկ վեց ամսվա ընթացքում աճի ու թվաքանակը հասցնի երկու հազարի: Կարծում եմ՝ այս կարգավորումը ճիշտ չէ, քանի որ ժողովրդավարական երկրներին բնութագրող ձեւաչափով չէ: Թվաքանակի ստուգումը կամ պետության կողմից վերահսկողական մեխանիզմների կիրառումը այնքան էլ ճիշտ չէ: Նախագծով առաջարկում ենք հիմնադիր համագումարի ժամանակ ունենալ հարյուր անդամ, իսկ վեցամսյա ժամկետում, գրանցման ժամանակ՝ հազար անդամ: Սա մեղմացում է: Որեւէ մեկը այսպիսով չի միջամտելու կուսակցության գործունեությանը»: Ըստ նախարարի՝ այս մեղմացումները բխում են նաեւ Վենետիկի հանձնաժողովի պահանջներից. «Պետությունը չէ, որ պետք է գնահատի կուսակցության կենսունակության ու քաղաքական դաշտում նրա դերի մասին»: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կուսակցության ստորաբաժանումների ստեղծմանը. «Գործող օրենքով կուսակցությունը գրանցումից վեց ամիս անց պետք է ստեղծի տարածքային ստորաբաժանումներ: Այժմ առաջարկում ենք երեք տարբերակ՝ ստորաբաժանում պետք է ունենա կամ Երեւանում կամ մարզերի մեկ երրորդում կամ Երեւանն ու մարզերը միասին վերցրած մեկ երրորդով ապահովել ծածկույթ հանրապետության ողջ տարածքով»: Ինչ վերաբերում է կուսակցության գրանցմանը, ապա նախարարի խոսքով, այն մերժվում է, եթե կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին. «Սակայն դա չի նշանակում, որ հետ է վերադարձվում նաեւ գրանցման դիմումը. դա լինում է միայն այն դեպքում, երբ կա օրենսդրության հետ կապված խնդիր: Ինչու եմ սա ասում, քանի որ այս դրույթը շատ է շահարկվել՝ ասվելով, թե դա  քաղաքական հետապնդում է, կամ պատվեր: Այժմ մերժման համար նշվում են բացառիկ հիմքեր, որոնք հիմնված են Սահմանադրության վրա: Մերժվում է գրանցումը, եթե կուսակցության կանոնադրության մեջ նշված է եւ քարոզվում է սահմանադրական կարգի բռնի տապալում, հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենսդրությանը կամ համագումարում որոշում չի ընդունվել կուսակցություն ստեղծելու մասին: Բացի այդ, այժմ վեց ամսից երեք ենք դարձրել համագումարից հետո գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը»:  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am