Քլինթոնի օգտին քվեարկել են նաև «մահացած հոգիները». Թրամփ
«ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնի օգտին միլիոնավոր մարդիկ քվեարկել են օրենքի խախտումներով:Բացի այն, որ ես ջախջախիչ հաշվով հաղթեցի ընտրիչների կոլեգիայում, ես հաղթել եմ նաև ժողովրդական ընտրություններում, եթե չհաշվենք միլիոնավոր մարդկանց, ովքեր ապօրինի են քվեարկել»,- Twitter-ում գրել է Թրամփը: Հանրապետականները պարբերաբար մեղադրում են դեմոկրատներին այն բանում, որ նրանք ընտրությունների ժամանակ օգտագործում են «մեռյալների» և ԱՄՆ քաղաքացի չհամարվող ներգաղթյալնեի ձայները: Դեմոկրատները, ինչպես նաև դաշնային և տեղական իշխանությունները, սկայն, հայտարարում են, որ զանգվածային ընտրախախտումների մասին վկայող փաստեր չկան և, ընդհանրապես, ԱՄՆ-ում վերջին մեկուկես տասնամյաում դատարան է հասել ընտրախախտումների ընդամենը մի քանի տասնյակ գործ՝ միլիարդավոր քվեաթերթիկների պարագայում:
