Դժվար չէր ձևականորեն ՀՀԿ նախագահի այլ թեկնածու առաջադրել.Աշոտյան
«ՀՀԿ-ն ներկուսակցական ժողովրդավարացման աստիճանով ամենաժողովրդավարական կուսակցությունն է:Մեզ մոտ գործում է կարծիք հայտնելու ու բանավիճելու հրամայական: Բայց որոշում կայացնելու դեպքում դրանք պետք է կյանքի կոչվեն, դա կարգապահություն է», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ընդգծեց՝ պետք չէ զարմանալ, որ ՀՀԿ-ն, բավականաչափ տարբեր լինելով, միշտ վճռական պահերին միասնական որոշում է կայացնում: «Տասնյակ տարիներ մամուլը գուժում է ՀՀԿ-ի ներսում բախումների մասին: Եթե այդ բախումները կան, ապա ինչո՞ւ եք խոսում շատ կուռ ուղղահայացի մասին, իսկ եթե չկան, ապա պետք է համաձայնել, որ մամուլը սխալվել է այդ հարցում», - ասաց Ա.Աշոտյանը: «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն ղեկավարում է 2007 թվականից, Անգելա Մերկելը Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ 2000 թվականից: Դժվար չէր ձևականորեն ՀՀԿ նախագահի այլ թեկնածու առաջադրել, բայց ինչու ձևական, ինչու՞ խաբենք ձեզ ու մեզ»,-հարցին՝ ինչու՞ ՀՀԿ համագումարում գոնե ձևական նախագահի այլ թեկնածուի անուն չհնչեց, Աշոտյանը նման պատասխան տվեց:
