Պարզվում է՝ Թրամփ-Ալիև կապն ավելի «խորն» է.քանի՞ ձեռնարկություն ունի Դոնալդ Թրամփն Ադրբեջանում

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկյան ԶԼՄ-ները շարունակում են կանխատեսումներ անել, թե ինչ կարող է պատահել հունվարի 20-ից հետո, երբ իշխանությունն անցնի Դ.Թրամփին… ԶԼՄ-ների կարծիքով՝ Թրամփին դժվար կլինի իր սեփական շահերը տարանջատել երկրի շահերից և տեղի կունենա բախում՝ նախագահ Դ.Թրամփի և գործարար Դ.Թրամփի միջև…Այսպիսով նորընտիր նախագահը ստիպված կլինի ղեկավարել երկու կայսրություններ՝ իր սեփականը և ԱՄՆ-ն… Ամերիկյան The Washington Post- ը հաղորդում է, որ Դ.Թրամփն ԱՄՆ-ից դուրս ունի 113 միջազգային ձեռնարկություններ 18 երկրներում…Ամենաշատ ձեռնարկությունները Թրամփն ունի Հնդկաստանում՝16-ը… Հաջորդիվ գալիս են ՄԱԷ-ն՝13,Կանադան՝ 12, Չինաստանը՝ 9, Ինդոնեզիայում, Պանամայում և Սաուդյան Արաբիայում՝ 8-ական, Շոտլանդիայում՝ 7, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ՝ 5, Քաթարում, Իսրայելում, Բրազիլիայում, Իռլանդիայում՝ 4-ական, 2-ական՝ ՀԱՀ-ում, Ֆրանսիայի գաղութներում, Ուրուգվայում և Թուրքիայում, Բերմուդյան կղզիներում՝ 1… Ամերիկյան ԶԼՄ-ներն արդեն մանրամասներ են հաղորդում, թե ինչպես է Դ.Թրամփն իր նախագահ ընտրվելն օգտագործում անձնական շահերի համար…Օրինակ, երբ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին զանգահարել է, որ շնորհավորի Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ, վերջինս խնդրել է Արգենտինայի նախագահին հեշտացնել թույլտվության տրամադրման գործընթացն իր նախագծին, որն իրականացվում է Բուենոս Այրեսում… Թրամփի դուստրը՝ Իվանկան, վերջերս ներկա էր նաև Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպմանը… Ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Թրամփն իրականացնում է բիզնես ծրագրեր Ճապոնիայում, և Իվանկան պատահական չէ, որ գտնվել է այդ հանդիպմանը… Սակայն մեզ ավելի հետաքրքիր է Ադրբեջանի և Թրամփի «փոխհարաբերությունները», քանի որ մինչ այժմ բոլորս գիտեինք Թրամփի և Բաքվի համատեղ ՄԵԿ ծրագրի մասին՝ Trump International Hotel & Tower Baku-ի, որից Թրամփը տարեկան վաստակում է 2-2,5 միլիոն դոլլար…Բաքվի բռնապետի և Թրամփի ընտանիքի միջև միջնորդ է հանդիսանում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը, ով հիմնականում բնակվում է ԱՄՆ-ում և այնտեղ է «լվանում» ոչ միայն իր հոր, այլև Ալիևների ընտանիքի միլիարդները… Անար Մամեդովը նաև ԱՄՆ-ում զբաղվում է Ադրբեջանի լոբբիզմով և աչքի է ընկնում բավական ակտիվ հակահայ գործունեությամբ… Նա հպարտանում է իր մտերմությամբ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ, ով հիմա զբաղվում է Դոնալդ Թրամփի բիզնես-կայսրության գործերով…Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև տեղեկատվական արտահոսք են կազմակերպել, ըստ որի Անարը հրավիրված է Դ.Թրամփի երդմնակալությանը… Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ Հանրապետական կուսակցության թեկնածու Դ.Թրամփը փորձելով թաքցնել իր և բռնապետական Ադրբեջանի միջև կապը, հրահանգել էր իր ընկերության պաշտոնական էջից (trump.com) հեռացնել “Trump International Hotel & Tower Baku” պրոեկտի մասին տեղեկությունը… Հետաքրքիր է, թե որո՞նք են մյուս 4 ձեռնարկությունները, որոնց մասին ակնարկում է The Washington Post- ը, սակայն ոչ ոք դրանց մասին ԴԵՌ չգիտի…Պարզվում է՝ Թրամփ-Ալիև կապն ավելի «խորն» է, քան եզրակացնում էինք…»:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am