Ай, не могу, какой Галустян красавец!! Опять посмотрел, просто ну копия Кадырова)
Մտահոգություններ Գալուստյանի առողջական վիճակի համար Քադիրովին նմանակելուց հետո/տեսանյութ/
Համացանցի օգտատերերին շատ է դուր եկել դերասան Միխայիլ Գալուստյանի ելույթը Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) հոբելյանական թողարկմանը, որում նա նմանակել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովին։ Օգտատերերը նշել են, որ Գալուստյանը հիանալի նմանակել է Քադիրովի խոսելու ձևը, շարժումները և կատակով նշել են, որ այս համարից հետո դերասանի մոտ հնարավոր է առողջական խնդիրներ առաջանան։ «Շտապ․ Միխայիլ Գալուստյանն անհետ կորել է»,- գրել է օգտատերերից մեկը։ Twitter-ի մեկ այլ օգտատեր էլ նշել է, որ Գալուստյանը շուտով կզղջա իր համարի համար։ Նշենք, որ Գալուստյանը ելույթ է ունեցել КВН հաղորդման 55-ամյակին նվիված հոբելյանական թողարկմանը։ Նա նաև անդրադարձել է Pokemon Go խաղին՝ հավաստիացնելով, որ «Չեչնիայի հանրապետությունում ոչ մի պոկեմոն չկա»։ Միջոցառումը տեղի է ունեցել Կրեմլի դահլիճում, որին ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Галустян пожалеет
Сотрудники скорой в ленте есть?Галустян не поступал в травматологию?



