Շուշանիկ Բախշյանը չի կարա և չի էլ ուզում փախնի երկրից. փաստաբան
«Երեկ տարածված լուրերի համաձայն՝ անցած տարի հուլիսի 27-ին մահացած 26–ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով կասկածյալ «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը լքել է Հայաստանի տարածքը։ Լուրի իսկությունը ճշտելու համար Ժամանակը անօգուտ փորձեց կապվել Շուշանիկ Բախշյանի հետ։ Բժշկուհու պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, սակայն, հերքեց այդ լուրերը՝ մեզ հավաստիացնելով. «Շուշանիկ Բախշյանը չի կարա և չի էլ ուզում փախնի երկրից: Ալեքսանդր Սիրունյանը վերստին կրկնեց, որ Շուշանիկ Բախշյանը այս գործով չի դատվելու: Իսկ թե ովքեր կլինեն գործով դատվողները՝ փաստաբանը ձեռնպահ մնաց մանրամասնելուց»»:
