Anadolu գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը կդառնա անդառնալի կորուստ ԵՄ-ի համար՝ ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Լոնդոնում Թուրքիայի դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ։
«Իմաստուն քաղաքական գործիչները, ովքեր մտածում են ընդհանուր առմամբ ԵՄ-ի և առանձին վերցրած յուրաքանչյուր եվրոպական պետության մասին, գիտակցում են այդ փաստը։Դեպի ԵՄ ներգաղթյալների հոսքը կմեծանա, եթե Անկարայում սահմանների բացման որոշում ընդունեն։ Եվրոպացի քաղաքական գործիչները կորցնում են իրենց, երբ խոսքը մի քանի հազար սիրիացի փախստականի մասին է։ Հետաքրքիր է, ի՞նչ կանեն նրանք, երբ բախվեն հարյուր հազարավոր անօրինական ներգաղթյալների հոսքի հետ։ Ինչպե՞ս կպաշտպանի ԵՄ-ն իր ինքնությունը, երբ ի պատասխան ներգաղթյալների հոսքի աճեն ֆաշիստական, ռասիստական միտումները։ Մենք հույս ունենք, որ քաղաքական գործիչները կմտածեն այդ մասին»,-ասել է նա։
« ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերություններում ներկայում կրիտիկական շրջան է։Այն փաստը, որ ԵՄ-ում չեն իրագործել վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրի պայմանները, Թուրքիայում այնպիսի տպավորություն է ստեղծում, որ իրեն խաբել են։ Մենք քննարկել ենք դա նաև Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ»,-նշել է Քուրթուլմուշը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից