Նախընտրական խայծ, թե՞ հետախուզություն

Եթե Gallup International association-ի վերջին հարցումը հետախուզական նպատակ է հետապնդում, ապա արձանագրած ցուցանիշներն ընդունելի են, եթե հետազոտական, ուրեմն՝ ոչ։ Այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով Գելափի-ի երեկ հրապարակած հարցումների արդյունքներին նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն , Հայաստանում սոցիոլոգիայի կնքահայր Ահարոն Ադիբեկյանը։ Ադիբեկյանը նշեց, որ անցկացած հարցումներում «սիստեմատիկ» սխալ կա. «Առաջադրանքը սխալ է կատարված, 6 հարյուր մարդկանց շրջանակում անցկացված արդյունքով եթե փորձում են ամբողջական պատկեր ցուցադրել, ապա սխալ է։ Դա չի կարող իրականությանը համապատասխանել», -ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, որ դա կարող է ընդամենը կողմնորոշիչ պատկեր տալ։ Հարցումների կիզակետում, բնականաբար, առաջիկա խորհրդարանական ընտրություններն են ու դաշտում ակտիվ քաղաքական ուժերի վարկանիշը։ Գելափը, կարելի է ասել, աննախադեպ ցուցանիշներ է հրապարակել, օրինակ հարցվածների 19,5 տոկոսն է հայտնել, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին իր ձայնը կտա Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Որպես կանոն նման հարցումների պատվիրատուն հենց ՀՀԿ-ն է ու նրան են վերագրում ամենաբարձր ցուցանիշները։ Ահարոն Ադիբեկյանը չի կարող կանխագուշակել, թե ով է այս անգամ պատվիրատուն, կարծում է նաեւ, որ հնարավոր է պատվիրատու էլ չլինի, որովհետեւ առանձնապես մեծ պատվեր չէ։Այդուհանդերձ նկատում է, որ ՀՀԿ-ն ցածր ձայներ է ստացել: «Ես չեմ կարող ենթադրել, թե պատվերն ում կողմից կարող է լինի, ես շատ գիտեմ՝ ում կողմից կարող է լինի, Նավասարդյանին հարցրեք». նեղսրտած պատասխանեց Ադիբեկյանը։ Նա կարծում է, որ ընտրությունների համար շուտ է հարցում անցկացնելը, հիմա պետք է ընդհանուր բարոյահոգեբանական ու սոցիալ-տնտեսական գործոնները բացահայտել։ Զրույցի ընթացքում պարզվեց, թե ինչու է Ադիբեկյանը խանդով վերաբերում Գելափի հարցումներին։ Ադիբեկյանը սոցհարցումներ անցկացնելու հայտեր է ներկայացրել մի քանի կազմակերպությունների, որպեսզի ֆինանսավորեն ու ինքն էլ անցնի գործի, սակայն դեռեւս պատասխան չի ստացել։ Թե որ կազմակերպություններն են դրանք, Ադիբեկյանը չգաղտնազերծեց։ Նշենք, որ ըստ վերջին հարցումների ` եթե Ազգային ժողովի ընտրությունները անցկացվեին մոտակա կիրակի օրը, ո՞ւմ կտային իրենց ձայնը, քաղաքացիների 18,23 տոկոս պատասխանել է՝ ոչ մեկին, 2,4 տոկոսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 1,9 տոկոսը՝ «Նոր Հայաստանին», 0,1 տոկոսը՝ «Համախմբում» կուսակցությանը, 19,5 տոկոսը` Հայաստանի հանրապետական կուսակցությանը, 1,2տոկոսը` «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 0,5 տոկոսը` «Հայաստանի ժողովրդական կուսակցությանը», 3,4 տոկոսը` Հայ հեղափոխական դաշնակցությանը, 1,4 տոկոսը՝ «Հայ ազգային կոնգրեսին», 0,8 տոկոսը` «Լուսավոր Հայաստանին», 3,0-ը` «Ժառանգությանը», 18,4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին», 0,5 տոկոսը՝ «Ալյանսին», 0,3 տոկոսը՝ «Ազատ դեմոկրատներին»: Մեր դիտարկմանը, որ հասարակական կարծիքի ուսումնասիրության այս կենտրոնը, որի նախասիրությունների մեջ է նախընտրական կրքեր հրահրել, ուղղորդել, խայծ գցել եւ այլն, գուցե հիմա էլ հարազատ ոճով փորձում է ուղղորդե՞լ դաշտը, Ահարոն Ադիբեկյանը կտրուկ արձագանքեց, որ ոչինչ ասել չի կարող, եթե իրեն շանս տրվի հարցումներ անցկացնել, կցուցադրի իրականությունը։ Կասկած չկա, որ այս հարցումները որոշները առաջիկայում հաղթաթուղթ են դարձնելու ու ճոճելու ամեն առիթով՝ ցուցադրելով իրենց ընդդիմության տոկոսը։ Անի Սահակյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am