Տարվա ինտրիգը. ո՞վ կդիմանա ու չի «հարվածի» առաջինը

ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի, սակայն կպաշտպանի «աշխարհակարգի կոշտ սկզբունքները», երեկ հայտնի դարձավ այս մասին` ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հոդվածից, որը նախատեսված է դեկտեմբեր-հունվարի համար Ռազմավարական հետազոտությունների լոնդոնյան միջազգային ինստիտուտի (IISS) պարբերականում թողարկման համար։ «ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի, արդեն չասած թեժ պատերազմի մասին։ Մենք թշնամի չենք փնտրում ի դեմս Ռուսաստանի, մենք տևական ժամանակ խաղաղ հարաբերություններ ենք հաստատել»,-գրում է Պենտագոնի ղեկավարը «Ուժեղ և հավասարակշռված մոտեցում Ռուսաստանի հանդեպ» վերտառությամբ հոդվածում։ Սակայն, ինչպես գրում է նա, ԱՄՆ-ը կպաշտպանի իր դաշնակիցներին ու գործընկերներին, ինչպես նաև աշխարհակարգի կոշտ սկզբունքները։ Միաժամանակ, Թրամփը կրկնում է՝ Վաշինգտոնը և Մոսկվան պետք է համագործակցեն: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնավորման» գաղափարը, սակայն կրկնել է, որ պաշտոնական Վաշինգտոնը և Մոսկվան պետք է համագործակցեն, մասնավորապես՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու հարցում: Թրամփն այս մասին խոսել է The New York Times-ի խմբագիրների և թղթակիցների հետ: Իրաքի պատերազմում Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին Թրամփն ասել է, թե դա «ԱՄՆ-ի պատմության մեջ մեծագույն սխալներից էր»: Իսկ Սիրիայի հարցով Թրամփն ասել է, թե «ուժեղ գաղափարներ» ունի վեցամյա քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար: «Մենք պետք է վերջ տանք այդ խելագարությանը, որը տեղի է ունենում Սիրիայում», ասել է ԱՄՆ ընտրված նախագահը: Ի դեպ, Թրամփը, առանց մանրամասներ հաղորդելու, փոխանցել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Շարունակելով արտաքին քաղաքականության թեման՝ Թրամփը բավական ընդհանրական է խոսել: Նա հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չպետք է մյուս ազգերին սովորեցնի, թե ինչպես ապրել՝ կրկնելով նախընտրական շրջանում հնչեցրած հայտարարությունը, որ Իրաքի պատերազմը Միացյալ Նահանգների պատմության ամենամեծ սխալներից մեկն է: Փաստացի Թրամփը հանդես է եկել Սիրիայում պատերազմի վերջ տալու օգտին, նույնիսկ ասել, որ «հստակ և հզոր» գաղափարներ ունի Սիրիայում վեցերորդ տարին շարունակվող դաժան քաղաքացիական պատերազմին վերջ տալու ուղղությամբ: Իհարկե, ակնհայտ է, որ ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնում ընտրված միլիարդատեր Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը վերջին շաբաթներին էական փոփոխությունների է ենթարկվել: Եթե նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարում էր, թե Օբամային համարում է ամերիկյան պատմության ընթացքում ամենավատ նախագահը, ապա The New York Times-ի թղթակիցների հետ զրույցում նա խոստովանել է, թե հեռացող նախագահը ծանոթության ընթացքում իրեն դուր է եկել: Իր մրցակից Հիլարի Քլինթոնին հանրապետական Թրամփը պատրաստվում էր բանտ ուղարկել, սակայն ընտրվելուց հետո ասում է, թե որոշել է չվերսկսել էլեկտրոնային նամակների հարցով սկանդալի հետաքննությունը, քանի որ դա կարող է պառակտել երկիրը: «Ես չեմ ուզում տառապանք պատճառել Քլինթոններին», - հավելել է նա: Ի դեպ, Թարմփը հանդես գալով Ռուսաստանի հետ հարաբերություններում «վերբեռնում» տերմինի դեմ` հիմնավորել է այդ հանգամանքը նրանով, որ Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում ձախողել է երկու երկրների միջև հարաբերությունները «վերբեռնելու» փորձը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ հենց Հիլարի Քլինթոնն էր Ռուսաստանի հետ հարաբերությունները «վերբեռնելու» հեղինակը, աշխարհին հայտնի են Լավրով-Քլինթոն «վերբեռնման» լուսանկարները, երբ նրանք ժպտալով կոճակ էին սեղմում` իբրև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները «վերբեռնողներ»: Միջազգային մամուլը շարունակում է քննարկել ամենաինտրիգային համարով` Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման թեման` Թրամփի ընտրությունից հետո: Լուրջ նախանշաններ կան, որ Թրամփը փորձում է գործարք կնքել Մոսկվայի հետ, սակայն երաշխիքներ չկան, որ նրան կհաջողվի դա անել։ Իրականում Մոսկվայի համար կարող է սպասվածից ավելի բարդ լինել համագործակցությունը ԱՄՆ հաջորդ նախագահի հետ, գրել է Financial Times-ը։ Պուտինն անակնկալները դարձրել է քաղաքական սեփական կերպարի մի մաս։ Սակայն նա նախընտրում է, որ իր բարեկամները և թշնամիները մշտական լինեն։ ԱՄՆ նոր նախագահի անկանխատեսելի անձը կարող է հանգեցնել փոթորկային հարաբերությունների՝ կարծում է Կարնեգիի Մոսկովյան կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Բաունովը։ Թրամփի մեկնաբանությունների մի մասը ակնարկ են, որ նա կարող է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս, աջակցել Սիրիայի պատերազմում ռուսական մոտեցմանը։ Այս ամենը Մոսկվայի համար ականջահաճո է։ Թրամփը միևնույն ժամանակ սպառնացել է չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը, որի նախապատրաստմանը մասնակցել է նաև Ռուսաստանը։ Եվս մեկ բարդացնող գործոն է այն հավանականությունը, որ Կոնգրեսը և Թրամփի կաբինետը կարող են զսպող դեր խաղալ։ Բացի այդ, բռնապետները միշտ չէ, որ ընկերանում են միմյանց հետ։ Պատմության մեջ բազում օրինակներ կան, որ նրանք վիճել են, ինչն իր վտանգավոր հետևանքներն է ունեցել աշխարհի վրա։ Թամար Բագրատունի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am