Իտալական La Stampa պարբերականը հրապարակել է Վլադիմիր Պուտինի հոդվածը
Իտալական La Stampa պարբերականը հրապարակել է Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ՝ «Եկել է Ռուսաստանին վստահելու ժամանակը. ընդհանուր ճակատ ընդդեմ ահաբեկչության» վերտառությամբ հոդվածը։ Այնտեղ ասվում է, որ փոխադարձ անվստահության բեռը խանգարում է գտնել արդյունավետ պատասխաններ իրական սպառնալիքներին։ Հոդվածում ասվում է, որ դեռևս սառը պատերազմի ժամանակներում ստեղծված ՆԱՏՕ-ի բլոկը այդպես էլ չի ադապտացվել նոր պայմաններին՝ չնայած բոլոր հայտարարություններին։ «Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և շատ այլ երկրներում։ Հետաքրքրիր է՝ որտե՞ղ են ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի արդյունքները։ Ընդհանուր առմամբ, եթե մենք նայենք ողջ աշխարհին, տարածաշրջանային մակարդակով առանձին շրջաններում մենք հասել ենք որոշակի արդյունքների, սակայն ահաբեկչության դեմ պայքարն ընդհանուր առմամբ չի պսակվել հաջողությամբ, և սպառնալիքը շարունակում է աճել»,-ասվում է հոդվածում։ Հրապարակումն իրենից ներկայացնում է միջազգային խնդիրներին նվիրված Վալդայան ֆորումում Պուտինի ելույթի մի մասի թարգմանություն։
