Արտակ Շաբոյանի գլխավորած տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փոխվում է քաղաքականությունն ու աշխատանքային ոճը: Այս կառույցը, որն իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել է պաշտպանողական տակտիկայով, կտրուկ շրջադարձ է կատարել՝ անցնելով շեշտակի հակահարձակման:
ՏՄՊՀ-ն այսօր տարածել է միանգամից երկու հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ հայկական երկու ընկերություններ՝ Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա» և ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությունները ՌԴ տարածքում հանդիպել են իրացման խոչընդոտների: Հայկական ընկերությունների նկատմամբ, ինչպես նշված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ դրսևորվել է անբարեխիղճ մրցակցություն, և փորձ է արվել հակամրցակցային գործունեությամբ նրանց դուրս մղել ռուսական շուկայից:
Հաղորդագրություններից մեկի մեջ, հղում անելով հակամրցակցային մարմնի ղեկավար Արտակ Շաբոյանի խոսքին՝ արվում է հետևյալ մեջբերումը. ««ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում տնտեսվարողները պետք է ունենան մրցակցային նույն հնարավորությունները և գործունեության հավասար պայմանները: Մենք օրենսդրության շրջանակներում պաշտպանելու ենք հայկական բարեխիղճ արտադրողների շահերը արտերկրում, որպեսզի վերջինները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը»,- իր խոսքում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ շեշտելով, որ նման խնդիրները ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում են և երկկողմանիորեն՝ թե՛ արտերկրի տնտեսվարողների համար Հայաստանում և թե՛ տեղի գործարարների համար դրսում պետք է գործի բացառապես արդար և հավասար մրցակցային պայմաններով աշխատելու հնարավորությունը: Սրանով Արտակ Շաբոյանը անուղղակիորեն պատասխանում է նախօրեին ՊԵԿ-ի կողմից տարածված այն տեղեկատվությանը, թե բանան ներկրող տնտեսվարողը ՀՀ տարածքում, մաքսային տարածքն հատելուց հետո իրացման խոչընդոտներ է ունեցել ինչ-որ անհայտ անձանց կողմից: Ապրանքային շուկաներում իրացման խոչընդոտների և խնդիրների կարգավորումը ՏՄՊՊՀ առաջնային պարտականությունն է, մինչդեռ կոնկրետ բանանի վերոնշյալ պատմության դեպքում այդ խնդիրը կարգավորել էր ՊԵԿ-ը: Այսինքն՝ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակից, ՊԵԿ նախագահը լուծել էր մի խնդիր, որը ՏՄՊՊՀ-ի սուրբ գործն էր: Եվ ահա Շաբոյանը հանդես է եկել պատասխան հարվածով և տեղը տեղին մատնացույց արել, թե իրականում ինչով պետք է զբաղբեր ՊԵԿ-ը: Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով կառավարության նիստի ժամանակ հրապարակավ դիտողություն արեց Շաբոյանին, վերջերս հպարտությամբ հայտարարում էր, թե Հայաստանի առջև բաց է ԵՏՄ 170 մլն-անոց շուկան: Հայաստանը այժմ համարվում է ընդհանուր մաքսային տարածքի մաս, և ՊԵԿ-ը՝ իբրև մաքսային մարմին, պարտավոր է հետևել, որ հայկական ապրանքը մաքսային միության տարածքում ունենա հավասար հնարավորություններ: Այսպիսով՝ Շաբոյանը հասկացրել է վարչապետին ու նրա թիմակցին, թե իրեն դիտողություն անելուց առաջ նրանք նախ պետք է հայ տնտեսվարողի հարցերն ու իրավունքները կարողանային պաշտպանել: Այնպես որ՝ ՊԵԿ –ՏՄՊՊՀ մենամարտում հաշվը դարձավ 1-1:
Դավիթ Մանուկյան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը