Սաակաշվիլին Կիևի կենտրոնում անցկացրել է Ռադայի արձակման պահանջով առաջին հանրահավաքը։ Այն կազմակերպվել է «Նոր ուժերի շարժման» կողմից, որի առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինական խորհրդարանի արտահերթ ընտրությունների կոչ է արել և ներկայացրել շարժման քաղաքական ծրագիրը։
«Մենք պահանջում ենք անհապաղ նշանակել ընտրություններ՝ նոր օրենքով ու ԿԸՀ-ով և պատգամավորական անձեռնմխելիության չեղարկմամբ»,-հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հանրահավաքի ժամանակ։
Հաղորդվում է, որ հանրահավաքին ներկա է եղել մոտ 1000 մարդ։ Սաակաշվիլին անվանել է նաև իր շարժման հիմնական նպատակները՝ անզիջում բարեփոխումներ, զրոյական հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ, պետապարատի զտում,, հարկերի կտրուկ նվազեցում, հարկային համակարգի դյուրացում, արմատական դատական բարեփոխում, տնտեսության ազատականացում, առողջապահական և կրթական բարեփոխում, երկրում կարգուկանոնի հաստատում։
Սաակաշվիլին կողմ է հանդես գալիս նաև երկրում ուղղահայաց իշխանության ուժեղացմանն ու ապակենտրոնացումից հրաժարվելուն, որին աջակցում է նախագահ Պյոտր Պորոշենկոն։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից