«Ալաշկերտը» 3 միավոր տարավ Կապանից
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»: Հյուրերը հաղթական գոլը վերջնամասում խփեցին 11 մետրանոցից, որն անվրեպ իրացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը: «Գանձասար-Կապանից» հերթական գոլը խփեց Գեղամ Հարությունյանը, որը 7 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Միհրան Մանասյանին («Ալաշկերտ») եւ Վիուլեն Այվազյանին («Շիրակ»): «Ալաշկերտը» 29 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ առաջատար Գյումրիի «Շիրակից»: Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ»՝ 1:2 Գեղամ Հարությունյան, 14 - Արտակ Դաշյան, 40, Արտակ Եդիգարյան, 86 (11մ) Հեռացում՝ 88 («Գանձասար-Կապան»)
