Ընդդիմադիր բանակցություններ, Ծառուկյանը վերջնական տեսքի կբերի

Ընդդիմադիր դաշտի մի շարք ուժեր այս օրերին քննարկումների մեջ են՝ խորհրդարանական ընտրություններում դաշինք կազմելու մտադրությամբ։ Այս պահին մի բեւեռ արդեն ձեւավորման շեմին է՝ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած Ազատ դեմոկրատները ու Հրանտ Բագրատյանի Ազատություն կուսակցությունը գրեթե համաձայնություն են կայացրել: Այս դաշինքին կարող է միանալ նաեւ Վարդան Օսկանյանի Համախմբումը, նրա հետ հանդիպումներ ու քննարկումներ են ընթանում: Անձամբ Օսկանյանը կողմ է դաշինքով մասնակցությանը, բայց նա ունի թիմի խնդիր ու առնվազն ևս հինգ մարդ է հավակնում  այս կուսակցությունից խորհրդարան անցնելու, իսկ դաշինքով մասնակցության փաստը չի բավարարելու բոլորի ցանկությունները: Մյուս բեւեռը Քաղաքացիական պայմանագրի նախաձեռնությամբ է ձեւավորվում, մենք նախկինում ներկայացրել ենք, որ քննարկումներն ու բանակցությունները վարելու դժվարին պատասխանատվությունը ստանձնել է Սասուն Միքայելյանը:Այս հարթությունում էլ բլոկ է ձևավորվել երեք ուժերի մասնակցությամբ՝ Լուսավոր Հայաստան, Արամ Սարգսյանի ղեկավարած Հանրապետություն ու ՔՊ:  Սասուն Միքայելյանը զուգահեռ բանակցություններ է վարում նաեւ Հրանտ Բագրատյանի հետ:  Այս բլոկի քննարկումներին ներգրավված է նաեւ Ժառանգությունը, բայց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը անձամբ չի մասնակցում  քննարկումներին, բանակցությունները այս կուսակցությունից վարում են Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը : Բայց նրանք Րաֆֆի Հովհաննիսյանի անունից պահանջել են, որպեսզի դաշինքում ներգրավվի Գագիկ Ծառուկյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի պատճառ ունի հապաղելու: Նրա թիմում էլ միակարծություն չկա դաշինքնի ձեւավորման հարցում: Մենք այս մասին էլ ենք գրել, որ կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից Զարուհի  Փոստանջյանը դեմ է բոլոր կարգի դաշինքներին, առարկություն ունի գրեթե բոլոր ուժերի հարցում ու կարծում է, որ նրանցից մի քանիսը  դեռ ինքնահաստատվելու խնդիր ունեն, մյուսները՝ մաքրագործվելու իշխանությունների հետ որեւէ ժամանակում շփում ունենալու հետ կապված և այլն:  Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չի ցանկանում կորցնել ամենավարկանշային կուսակցին, բացի դրանից ցանկանում է իր կշիռը մեծացնել ու թանկով վաճառվել: Կա նաեւ ծանրակշիռ հանգամանք, որի պատճառով վերջնական տեսքի չեն բերվում ընդդիմադիր բեւեռները: Դա Գագիկ Ծառուկյանի վերադարձի հավանականությունն է, եթե Ծառուկյանը վերադառնա, ապա խաղաքարտերը կարող են ամբողջությամբ խախտվել: Հասկանալի է, որ Ծառուկյանի շուրջ է ձևավորվելու ամենամեծ բլոկը ու ամենայն հավանականությամբ Րաֆֆին բազում հանգամանքներ հաշվի առնելով կհանգրվանի Ծառուկյանի ձեւավորած դաշինքում, որովհետև այսօր ընդդիմադիր ուժերի համար ֆինանսի խնդիր կա, իսկ Ծառուկյանի կողքին այդ հարցի մասին կարելի է չմտածել: Չի բացառվում նաև, որ նախկին կուսակցի ձևավորած դաշինքին կմիանա Վարդան Օսկանյանը: Այս պարագայում կարելի է չկասկածել, որ Զարուհի Փոստանջյանը, որը մյուս ուժերի դեպքում եթե կարող է հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի մի կողմ դնել իր  պրետենզիաները, վերջնական որոշում կկայացնի Ժառանգությունից դուրս գալու ու կարելի է չկասկածել նաև, որ  գրեթե բոլոր ուժերը պայքար կմղեն Փոստանջյանին իրենց կողմը քաշելու համար: Մյուս կողմից այդ վերադարձի պարագայում հիմնովին կվերաձևվի ընդդիմադիր մյուս բևեռը: Դա ըստ էության լուրջ մարտահրավեր է լինելու բոլորի համար ու այս պարագայում պետք չէ բացառել, որ կմեկտեղվեն բոլորը՝ ՔՊ-ն, ԼՀԿ-ն, Հանրապետությունը, Ազատ դեմոկրատները, Հրանտ Բագրատյանը Զարուհի Փփոստանջյանը ու չի բացառվում թվը մեծանա: Այս պահի դրությամբ խիստ անհասկանալի վիճակում են Արթուր Բաղդասարյանի Հայկական վերածնունդը, որը անվանափոխությունից հետո էլ չկարողացավ հանրության մոտ վերագտնել ջախջախված վարկանիշը, իսկ ՀԱԿ-ը այլևս որևէ մեկի համար հետաքրքրություն չի ներկայացնում: Լևոն Զուրաբյանը  հանդիպումներ է նախաձեռնում, բայց դրանք դեռեւս տեսանելի չեն: Սոնա Դավթյան  

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am