«Ջունգլը» փողոցի երթևեկելի մասում ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնում կնոջ մարմնի տարբեր հատվածներին

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Երևանի կենտրոնում ականատես է եղել` ինչպես է «Ջունգլը» փողոցի երթևեկելի մասում ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնում կնոջ մարմնի տարբեր հատվածներին: Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր մեքենան դեռ չկանգնեցրած` դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։ Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեռքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով, գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր, տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կինն է, ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։
Ազատամարտիկի սպանության համար մեղադրվող «Ջունգլը» Տերյան փողոցում փորձել է ծեծելով սպանել իր կնոջն` անտարբեր ականատեսների աչքի առաջ. օգնության հասածի վկայությունները
Ազատամարտիկի սպանության համար մեղադրվող «Ջունգլը» Տերյան փողոցում փորձել է ծեծելով սպանել իր կնոջն` անտարբեր ականատեսների աչքի առաջ. օգնության հասածի վկայությունները
Վրա է հասնում ամուսինս․ տղամարդը հարցնում է, էս քո կնիկն ա, ասա թող թողի գնա, խի կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուկը տևում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատի էս կատաղածի ճիրաններից։ Վերջը մի կերպ հրելով վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման, կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայր։ Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին, դե իրա կնիկն ա, ինչ անենք:
Ազատամարտիկի սպանության համար մեղադրվող «Ջունգլը» Տերյան փողոցում փորձել է ծեծելով սպանել իր կնոջն` անտարբեր ականատեսների աչքի առաջ. օգնության հասածի վկայությունները
Ազատամարտիկի սպանության համար մեղադրվող «Ջունգլը» Տերյան փողոցում փորձել է ծեծելով սպանել իր կնոջն` անտարբեր ականատեսների աչքի առաջ. օգնության հասածի վկայությունները
Հասցնում եմ միացնել տեսագրող կոճակը, ու ձայնագրել մի հատված: Պարզվում է, որ նրա երկու երեխաների հայրն է, որը պարբերաբար նրան ենթարկում է բռնության, պարբերաբար աջիկը փորձում է խզել հարաբերությունները, սակայն վախից դրդված չի անում։ Այսօր աղջկա ծննդյան օրն է, և առավոտյան վիճաբանությունից հետո կինը որոշել է էլ տուն չվերադառնալ, իսկ զուգընկերը վերադարձել է նրա աշխատավայր՝ վրեժխնդիր լինելու։ Նա ասում էր, որ իրեն կսպանի, ու եթե ես չհասնեի, չկանգնեի նրանց միջև, մի գուցե էդպես էլ լիներ։ Աշխատավայր է հասնում աղջկա մայրը ու արցունքն աչքերին պատմում 10 տարվա տառապալից կյանքը, թե ինչ դժոխքի մեջ են իրենք ու պրծում չունեն։ Զանգում եմ ոստիկանություն, գալիս են ոստիկաններն ու նրանց ուղեկցությամբ գնում ենք բաժին»։ Հիշեցնենք, որ ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու համար մեղադրվող Գևորգ Սարգսյանին` «Ջունգլին» Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատ էր արձակել՝ մերժելով խափանման միջոցը փոխելու և կալանք կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Զառա Հովհաննիսյանին կնոջ հանդեպ իրականացվող բռնությունից բացի զայրացրել է նաև այն հանգամանքը, որ բազմամարդ փողոցում իրենից բացի ոչ ոք չի էլ մտածել փրկության հասնել կամ էլ ոստիկանություն զանգահարել. «Իմ գնահատականը երեկվա միջադեպին հետևյալն է, փողոցը մարդաշատ էր, բայց մարդիկ հանգիստ նայում էին, թե ինչպես է տղամարդը կնոջը քարշ տալիս ասֆալտին, բազմակի հարվածներ հասցնում։ Ասում էին` իրա կինն ա, որը կարծես արդարացում հնչեր, թե տղամարդը ինչ կուզի, կանի նրա հետ։ Մյուս կողմից բռնարարը, որը մեղադրվում էր մարդու մահվան համար, ազատորեն շրջում է փողոցներով ու կատարում նոր հանցագործություններ։ Գործով բոլոր 4 մեղադրյալներն ազատության մեջ են ու նրանցից մեկն այսօր փողոցում, աչքիս առաջ քիչ մնաց էլի մարդ սպանի։ Մենք ունենք սարսափելի պատկեր, թե′ իրավական և թե′ մշակութային հարթության վրա»։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am