Եվրոգոտում գործազրկությունը հասել է նվազագույնին
Եվրոգոտու երկրներում գործազրկության մակարդակը հասել է վերջին 4 տարվա նվազագույնին: Գործազուրկների համար սեզոնային տատանումներով պայմանավորված՝ 2015-ի դեկտեմբերին գործազուրկների թիվը նվազել է մեկ տոկոսային կետով՝ մինչև 10.4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Այս մասին հաղորդում է Eurostat-ը: Եվրոգոտու 19 պետություններում 2015-ի վերջին կար ընդհանուր առմամբ 16.7 մլն գործազուրկ: Դա 49 հազարով քիչ է նոյեմբերի համեմատ և 1.5 մլն-ով քիչ՝ 2014-ի համեմատ: Եվրոգոտու երկրներից ամենաքիչ գործազուրկները Գերմանիայում են: Eurostat-ի տվյալներով՝ դեկտեմբերին այստեղ գործազրկության մակարդակը 4.5 տոկոս էր: Ֆրանսիայում այդ ցուցանիշը կազմում էր 10.2 տոկոս: Գործազրկության ամենաբարձր մակարդակ է արձանագրվել Հունաստանում և Իսպանիայում:
