Իրանի համար նոր հնարավորություններ են բացվում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ նավթի ցածր գները տնտեսական հնարավորություններ են տալիս Իրանին, և հայտարարել է տնտեսության դիվերսիֆիկացման մտադրության մասին` նույնիսկ եթե նավթի գները նորից բարձրանան, հայտնում է RIA Novosti-ն: «Իհարկե նավթի գնի անկումը ճնշում է մեզ վրա, սակայն դրան համատեղ մենք կարող են տեսնել նոր հնարավորություններ»,- հայտարարել է Ռոհանին Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ռոհանին նշել է, որ երկրի տնտեսությունը պետք է քիչ կախված լինի նավթից և զարգացնի նոր ճյուղեր, պետական եկամուտների ապահովման համար: «Նույնիսկ, եթե, նավթի գները բարձրանան, մենք մեծ հաշվով չպետք է հույս դնենք նավթի արտահանման վրա»,- ասել է նա և ավելացրել, որ Իրանի խնդիրների մեծ մասը հանդիսանում են ներքին, և պայմանավորված չեն պատժամիջոցներով:
