Կարեն Կարապետյանը «պատին է դեմ տվել» նախարարներին
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է ռադիկալ լուծում տալ գերատեսչություններում օպտիմալացման խնդրին։ Նա բոլոր նախարարներին կարգադրել է ցուցակներ ներկայացնել՝ տեղեկացնելով, որ հաշվարկներ են արվել ու աշխատակազմերը առնվազն 20-25 տոկոսով կրճատման ենթակա են։ Կարապետյանը խիստ է զգուշացրել, որ չզանգեն իրեն, միջնորդություններ չի ընդունելու, հորդորել է նաեւ նույնկերպ վարվել նախարարներին՝ ասելով, թե եթե պարզի, որ որեւէ մեկը «ծանոթով» լուծել է հարցը, լավ չի լինելու։
