«Պարտավոր ենք կուսակցական աշխատանքներում ավելի ազնիվ և նվիրված լինել». Կարեն Ավագյան

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը ՀՀԿ 16-րդ համագումարում Մեծարգո Նախագահ, հարգելի կուսակիցներ, հյուրեր։ Հանրապետական կուսակցության նախորդ համագումարից հետո ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես կուսակցական աշխատանքի, այնպես էլ միջազգային համագործակցության, հանրապետության ներքին կյանքին առնչվող ոլորտներում։ Մեր կազմակերպությունը շարունակում է համալրվել նորանոր անդամներով։ Երիտասարդներ` հասարակության բոլոր խավերից, հանրապետության տարբեր տարածաշրջաններից։ Մեր շարքերում են երիտասարդ գիտնականներ, աշխարհի լավագույն բուհերն ավարտածներ, արհեստավորներ, պետական կառավարման համակարգում աշխատողներ, երկրի ճակատագրով մտահոգ անհատներ, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում՝ յուրաքանչյուրն իր հետաքրքրությունների, կարողությունների շրջանում։ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հետևողականորեն զարգացնում է միջազգային կապերը։ Եթե ժամանակին մեր առջև դրված էր միջազգային կազմակերպություններին անդամակցության հարցը, ապա այսօր հեղինակավոր միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպություններն իրենց հավաքներն անցկացնում են Հայաստանում։ Ի դեպ, 2017 թվականին նախատեսվում է Հայաստանում անցկացնել ԵԺԿ երիտասարդական կազմակերպության՝ YEPP-ի խորհրդի հավաքը։ Մեր ներկայացուցիչները բարձր դիրքեր են զբաղեցնում տարբեր միջազգային երիտասարդական կառույցներում։ Մենք անդամակցում ենք ԵԺԿ ուսանողական կառույցին՝ EDS-ին, Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք կազմակերպությանը՝ DEMYC-ին, ԵԺԿ երիտասարդական կազմակերպությանը։ Մենք համագործակցում ենք Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի, ԱՊՀ, Ռուսաստանի երիտասարդական և ուսանողական կառույցների հետ։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կարգավիճակը կանոնադրության փոփոխությունների նախագծի մեջ և՜ ուրախալի է, և՜ պարտավորեցնող։ Պարոն Նախագահ, Դուք շատ եք լսել շնորհակալություններ։ Մեր բազմահազարանոց երիտասարդական թիմի անունից ուզում եմ հայտնել ևս մեկ՝ պարզ, մարդկային շնորհակալություն այն ուշադրության, վստահության և հոգատարության համար, որ մենք զգում ենք ամեն պահի։ Դեռևս շաբաթներ առաջ, երբ առաջին անգամ ազդարարեցինք մեր համագումարի մասին, Հայաստանի քաղաքական կյանքը և լրատվական դաշտը սևեռվեցին այս իրադարձության վրա: Եվ այս ուշադրության պատճառը բնավ միայն այն չէ, որ մենք իշխանություն ձևավորած հիմնական քաղաքական ուժն ենք: Հանրապետականի դերակատարությունը երկրի արտաքին և ներքին քաղաքական օրակարգերում վճռորոշ է և անվիճարկելի: Նման հետաքրքրվածության պատճառը նաև այն է, որ մենք եղել ենք, կանք ու դեռ երկար կլինենք Հայաստանի քաղաքական դաշտում ինտենսիվ ռիթմ, նոր որակ և ժամանակակից գործելաոճ հաղորդողն ու թելադրողը: Մենք ամբողջ երկրում լայնածավալ փոփոխություններ ենք նախաձեռնում` միաժամանակ փոխելով և փոխվելով ինքներս մեր ներսում, մեր մտածելակերպից մինչև կազմակերպում: Երբեմն թվում է, թե էլ ինչ պիտի անի մեզ նման կայացած և լուրջ քաղաքական ուժը կուսակցական աշխատանքների որակն ու ծավալն ավելացնելու ու բարելավելու համար: Նման տեսակետը խաբկանք է և իր մեջ լճացման վտանգ է պարունակում: Մենք պարտավոր ենք առավել մոտ լինել մեր քաղաքացիներին, առավել հոգատար և ուշադիր լինել մարդկանց հոգսերի և խնդիրների հանդեպ: Պարտավոր ենք կուսակցական աշխատանքներում ավելի ազնիվ և նվիրված լինել, պարտավոր ենք լիարժեք հետադարձ կապ ունենալ մեր բոլոր սկզբնական կառույցների հետ: Մենք առավել ուժեղ ենք, երբ բաց ենք, անկեղծ ենք և ուշադիր իրար հետ և մեր քաղաքացիների նկատմամբ: Երբ վերարժևորում ենք մեր անցած ճանապրհը, երբ մեր ներկան կապում ենք անցյալի հետ, իսկ ապագան կառուցում ենք այսօր, համադրելով ավանդույթներն ու նորարարությունները: Պահպանողականությունը ոչ թե կոնսերվացում է, այլ մնայունի համակարգված ու զարգացող հայեցակարգ: Ազգայինը ոչ թե մեկուսացում է, այլ տեսակը պահելու և համամարդկային խճանկարում մեր արժանապատիվ և ուրույն տեղը հաստատելու միակ միջոց: Հարգելի կուսակիցներ, մենք փոփոխությունների փուլում ենք։ Անցում կառավարման նոր համակարգի, խորհրդարանական ընտրություններ, հասարակության սպասումներ։ Մարդիկ ուզում են տեսնել, որ ամեն ինչ իր տեղում է, ամեն մեկն իր տեղում է։ Կարող եմ վստահեցնել, որ մեզ մոտ փոփոխություններին միանալու ու աջակցելու ցանկություն, վճռականություն և ուժ կա։ ՀՀ ԵԿ

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am