ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմում կարծիքները կիսվել են պետքարտուղարի պաշտոնում Միթ Ռոմնիի և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի թեկնածությունների շուրջ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ինչպես նշվում է, Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը հինգշաբթի արտահայտել է Ռոմնիի դեմ տրամադրված խմբակցության դիրքորոշումը։ Քոնուեյի խոսքով՝ ինքը ստացել է մարդկանց վրդովմունքի տարափ, ովքեր կասկածի տակ են դրել Ռոմնիի (Մասսաչուսեթսի նախկին նահանգապետ) հավատարմությունը։ Նախագահական արշավի ժամանակ Ռոմնին Թրամփին անվանել է «խաբեբա» և «խարդախ»։
Ջուլիանիի հակառակորդները նշում են նրա լայն գործարար հարաբերություններն արտերկրի հետ, ինչը հավանաբար կհանգեցնի նրա թեկնածության հաստատման շուրջ Սենատում ծանր լսումների։ Նրանք նաև հարցականի տակ են դնում 72-ամյա Ջուլիանիի տոկունությունը, որն անհրաժեշտ է միջազգային ուղևորություններով հագեցած աշխատանքի համար։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից