Վահե Հակոբյան. «Մամուլը չարաչար սխալվել է»
Սյունքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Սյունիքի մարզում նախորդ երկու տարիների ընթացքում երաշտի, ապա գնաճի հետևանքով գյուղացիների գոյացած պարտքերը կմարվեն: «2014 թվականի երաշտի հետևանքով 2015 թվին գնանկում է եղել, որի հետևանքով գյուղացիների մոտ պարտք է ավելացել: Ես ուսումանսիրում եմ այս հարցը և երկուշաբթի կամ երեքշաբթի դրա վերաբերյալ հանդես կգամ հայտարարությամբ: Իմ նախաձեռնությամբ՝ Սյունիք զագացման հիմնադրամը կփակի այդ երկու տարվա պարտքերը»,-ասաց մարզպետը: Անդրադառալով մամուլում տարածված տեղեկություններին այն մասին, որ մարզպետարանի հրահանգով գյուղապետերը վարկ են վերցնում՝ Վահե Հակոբյանն ընդգծեց, որ մամուլը չարաչար սխալվել է, քանի որ նման հրահանգ չի եղել:Դիտարկմանն ինչպես եղավ, որ հենց ինքը նշանակվեց մարզպետի պաշտոնում՝ Վահե Հակոբյանն ասաց. «Դե, երևի նշանակողները գտել են, որ ես մենեջեր եմ ու լավ մենեջեր եմ, կրիզիս մենեջեր, դրա համար առաջարկել են, որ զբաղեցնեմ այդ պաշտոնը, ես էլ չեմ հրաժարվել»:
