ՌԴ քաղաքացիները սկսում են գիտակցել Պուտինի կոռումպացվածության աստիճանը

Ռուսաստանի քաղաքացիները սկսում են գիտակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոռումպացվածության աստիճանը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Բոբ Քորքերը: «Կարծում եմ, մեր ժամանակներում սա առաջին անգամն է, որ Ռուսաստանի քաղաքացիները սկսում են գիտակցել, որ ունեն առաջնորդ, որը հսկայական անձնական հարստություն է կուտակել, եւ կարծում եմ, սա Ռուսաստանում լրացուցիչ անկայունություն է ստեղծելու», – նշել է նա: Սենատորի խոսքով, անվտանգության համակարգից կառավարություն եկած Պուտինի նման անձն արդար ճանապարհով չէր կարող հսկայական հարստություն կուտակել: «Ռուսաստանի ավելի ու ավելի բնակիչներ են հասկանում, որ իշխանության ղեկին գտնվելիս, այս անձը միլիարդավոր դոլարների հասնող անձնական հարստություն է կուտակել», – նշել է սենատորը: Բոբ Քորքերի խոսքով, Պուտինի կոռումպացված լինելու խնդիրը ապակայունացնելու է Ռուսաստանի վարչակարգը: Հիշեցնենք, որ պաշտոնական Կրեմլը հերքում է Պուտինի դեմ կոռուպցիայի բոլոր մեղադրանքները: Անդրադառնալով Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի շուրջ գործարքին՝ Քորքերը հիշեցնում է, որ Հանրապետական կուսակցության բազմաթիվ մյուս անդամների օրինակով դեմ է եղել նախագահ Օբամայի այդ նախաձեռնությանը, քանի որ համոզված չէ, որ Իրանը պահպանելու է գործարքի իր պարտավորությունները եւ չի փորձելու միջուկային զենք ստեղծել: Միեւնույն ժամանակ, Քորքերն ընդգծել է, որ Իրանի նկատմամբ չափազանց մեծ զիջումների են գնում ոչ միայն Միացյալ Նահանգները, այլեւ՝ գործարքի մյուս մասնակից երկրները: Այսպես, Իրանի կողմից ՄԱԿ-ի պահանջները խախտելուց եւ բալիստիկ հրթիռների կառուցման ծրագիրն իրականացնելուց հետո դաշնակիցներից եւ ոչ մեկը որեւէ կոշտ պատժամիջոցն Թեհրանի դեմ չի ընդունել. «Դաշնակիցները չեն պատրաստվում կոշտ քայլերի դիմել: Եվրոպան չափից շատ տնտեսական շահեր ունի, Ռուսաստանը հետաքրքրված է իր զենքերը վաճառելու մեջ, իսկ Չինաստանը՝ նավթի», – նշել է սենատորը: Սենատորի խոսքով, ստեղծված պայմաններում ԱՄՆ-ի Սենատին անհրաժեշտ է մնալ աչալուրջ եւ կոշտ արձագանքել Իրանի կողմից ցանկացած խախտումների:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Քառօրյա պատերազմում զոհերի հոգիների հանգստության համար աղոթք՝ դատական նիստերի դահլիճում (video) Որոշ մարդկանց խորհուրդ կտանք խոսել հայրենիքը արհավիրքների առջև կանգնեցնելու մասին. Տեր Արարատ Պուտինը Նիկոլին նստացրել է աթոռին ասել՝ «ականջներդ չեմ ոլորում, բայց…» (video) Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելուն ուղղված քայլերը Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռում․ կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Նիկոլին․ Արա Վարդանյան (video) Երևանի N 94 մանկապարտեզի դայակներին հրավիրել են թաղապետարան, իսկ տնօրենին մանկապարտեզում չեն նկատել «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ․ «Շանս չունես․․․»․ ի՞նչ ծանր խոսակցություն է ունեցել Նիկոլը Ռուսաստանում․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլը մարդկանց համար դարձել է «բերդի պուտյովկա»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նիկո՛լ, դու գիտե՞ս ոնց ես էս տղաների պատասխանը տալու, բումերանգը գալու է հետևիցդ․ Արամ Սարգսյան (video) Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ Ո՞վ է սադրել, եթե դուք եք եկեղեցում ճեղքելով անցել մարդկանց միջով հարց՝ Փաշինյանին (video) Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը․ Bloomberg Ի՞նչ խուզարկություններ են արել Գևորգ Գևորգյանի տանը․․․ ի՞նչ են փորձել գտնել (video) Մնացական Մարտիրոսյանը ձեզ համար դեռ «տխրահռչակ դատավո՞ր է». հարց՝ Փաշինյանին (video) Հռիփսիմե Ջեբեջյանը ձայնագրությունով «պատռեց» Փաշինյանի դեմքը (video) 5 խոշոր բան Գյումրիում․ ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը (video) Թեժ կռիվ․ «Պառկել եք՝ ՊՊԾ-ի աշխատակիցները ձեր վրայով անցնեն», «Ձեր հարբած աջակիցները» (video) Սամվել Շահրամանյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի «զառանցանքներին» (video) Որդիս Ռոբերտ Աբաջյանի անունն է կրում. թող տղաներն ապրեն փոքրիկների մեջ. Վիկտորյա Մարկոսյան (video) Մամ ջան, սպասիր կզանգեմ. չզանգեց. Քառօրյայի նահատակի մայր (video) Չփորձվե՛ք, բոլորս էլ գիտենք՝ ով է հանձնել Արցախը․ Աշոտ Դանիելյան (video) Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am