Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ լրատվամիջոցը կարող է բացատրություն տա
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր նշեց, որ Հայաստանում Facebook-ը մնում է գերակա սոցցանցերից մեկը նորությունների տարածման տեսանկյունից:«Եթե նայենք այլ երկրների օրինակին, ապա կտեսնենք տարբերություն: Հայաստանում երբեք չի եղել նորությունների համար նախատեսված որոնողական համակարգ, ինչպես օրինակ Google news-ը, որի միջոցով օգտատերը կարող է ծանոթանալ ամենաթարմ լուրերին, ռուսալեզու նորություններ փնտրելու համար էլ կա նման համակարգ, իսկ այստեղ մենք չունենք նմանը: Մարդն էլ ալարում է եւ նորություն ստանալու համար չի այցելում առանձին լրատվական կայքեր, այդ իսկ պատճառով մտնում է Facebook»,- ասաց փորձագետը: Այնուհետև մատնանշեց ևս մեկ խնդիր. «Մեզ մոտ ֆեյսբուքյան գրառումները որպես նորություն ենք տալիս: Սակայն լրատվամիջոցները գրառումները հենց այդպես վերցնում ու արտատպում են, ինչը մի շարք կանոնների խախտում է: Դա այդպես չպետք է լինի: Եվ վերջապես այդ գրառումը կարող է ջնջվել, այդ աղբյուրը կկորի, հետո լրատվամիջոցը պետք է բացատրություն տա»:
