«Անընդունելի եմ համարում այդ թեմայով չհիմնավորված շահարկումները». Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը րագրողների հետ զրույցում ասաց, որ 80-ակաների զենքի մասին խոսելն արհեստական է, բազմիցս բացատրվել է, թե ինչ իմաստ կար այդ խոսքի տակ: Ինչպես ասաց՝ աշխատանք է տարվում ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ, արդեն այսօր մեր զինված ուժերում օգտագործվում են տեղական արտադրության զինատեսակներ: Հարցին, թե ապրիլյան պատերազմի զոհերի մասով քննություն տարվելո՞ւ է՝ մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ մշտական գործառույթ է, և ցանկացած մահվան դեպք ամբողջական ուսումնասիրության է ենթարկվում: Նախարարը անընդունելի է համարում այդ թեմայով չհիմնավորված շահարկումները, քանի որ դրանք բացարձակ չեն օգնում ոչ դեպքերի բացահայտմանը, ոչ էլ ընդհանրապես պաշտպանության գործի կազմակերպման հարցում:
