Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում, հայտարարել է, որ ներկայումս երկրի մղած պայքարը կարելի է որակել որպես «Ազատագրական պատերազմի նոր փուլ»։
Նրա խոսքերով՝ այդ պատերազմը միաժամանակ տարվում է մի շարք ճակատներով՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու սոցիալական ոլորտներում։ Էրդողանն ընդգծել է, որ հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է Թուրքիայի 248 քաղաքացի, որոնցից 36-ը՝ Բոսֆորի կամրջի վրա, վիրավորվել է ևս 2193-ը.
«Նման պայմաններում Թուրքիայից պահանջում են չպայքարել ահաբեկչական կառույցների դեմ, ինչը համարժեք է երկիրն ահաբեկիչների գթասրտության հանձնելու կոչ հնչեցնելուն։ Դիմում եմ Եվրոպական խորհրդարանին, դուք աջակցում եք ահաբեկիչներին։
Եվրոպական խորհրդարա՛ն, իմացի՛ր քո տեղը։ Այս երկիրը ղեկավարում է ոչ թե Եվրոպական խորհրդարանը, այլ՝ Թուրքիայի կառավարությունը»։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից