Նպատակը Բաքուն գրավելը չէ
ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ վերահաստատվեց, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական է, բարեփոխումների կողմնակից է:«Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք կուսակցաշինության կարևորությունը, և մենք պատրաստ ենք բարելավել մեր աշխատանքները»,- ասաց Շարմազանովը: Նրա խոսքով` վերջին ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ խնդիրներով, թերություններով հանդերձ ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի առանցքային և ազդեցիկ դերակատարը: Անդադառնալով համագումարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Նախագահի ելույթին` Շարմազանովն ասաց, որ իրենց նպատակը Բաքուն գրավելը չէ,այլ խնդրի խաղաղ կարգավորումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում, ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ:
