Ռուս-հայկական հարաբերություններն ավելի ամուր են դարձել ԵՏՄ Հայաստանի անդամակցությամբ։ Այս մասին ասվում է ողջույնի խոսքում, որը ՌԴ վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ուղղել է Երևանում բացված իշխող «Հանրապետական կուսակցության» համագումարի պատվիրակներին ու հյուրերին։ Ուղերձն ընթերցել է «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը։
«Այսօր երկու պետությունների կառավարությունները հատուկ ուշադրություն են դարձնում եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացմանը, Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովմանը»,-նշել է Մեդվեդևը։
Մեդվեդևը համագումարի մասնակիցներին մաղթել է բեղուն աշխատանք՝ հօգուտ եղբայրական Հայաստանի, իսկ նրա ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություններ և բարգավաճում։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից