Ադրբեջանը դեռ հույս ունի
Trend-ի փոխանցմամբ, Ադրբեջանին անհանգստացնում է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, և Բաքուն հույս ունի, որ այն բացասական ազդեցություն չի ունենա տարածաշրջանի երկրների վրա, երեքշաբթի լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով` Ադրբեջանն ավելի վաղ բանակցություններ է անցկացրել երկու երկրների ԱԳ նախարարների հետ լարվածության թուլացման համար, որ այն չվնասի տարածաշրջանի երկրներին: «Մենք Թուրքիայի ռազմավարական գործընկերն ենք, ինչպես նաև սերտ հարաբերություններ եք պահում Ռուսաստանի հետ: Այդ կապակցությամբ մենք առավելագույն ջանքեր կգործադրենք հարցի լուծման համար»,- ասել է Մամեդյարովը:
