Արփինե Հովհաննիսյանը խոչընդոտ չի տեսնում
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ՀՀԿ համագումարի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ ընդգծելով, որ այն հանրության բոլոր շերտերին ուղղված հստակ ազդակ էր և ուղերձ: «Դա ուղերձ էր այն մասին, որ շարունակվում է բարեփոխումների ընթացքը և սկիզբ է դրվում նոր մոտեցումների, իսկ այդ նոր մոտեցումներին որոշակի առումով հարմարվելու և ադապտացվելու խնդիր ունեն բոլորը»,- ասաց Հովհաննիսյանը: Խոսելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման իրավաչափության մասին, ասաց, թե իրավական հարթության մեջ ամեն ինչ պարզ է: «Սերժ Սարգսյանը հայտարարել է, եթե ընտրություններից հետո ՀՀԿ-ն հնարավորություն ունի ձևավորել Կառավարություն, ապա այդ Կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը: Իրավական տեսանկյունից որևէ խնդրահարույց պահ չի կարող առաջացնել, քանի որ հանրապետության նախագահը միայն հայտարարեց, որ ՀՀԿ թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը»,- ընդգծեց նախարարը:
