«Քաղաքական դաշտը պետք է փոփոխությունների ենթարկվի». Արփինե Հովհաննիսյան
ՀՀԿ համագումարի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ասաց, թե խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուց հետո Հայաստանում էականորեն կբարձրանա կուսակցությունների դերը:Ըստ նրա՝ քաղաքական դաշտը պիտի ինքն իր ներսում գտնի ներուժ, որպեսզի փոփոխությունների ենթարկվի: «Դրա համար որպես արտաքին ազդակներ կարող են ծառայել այն նոր պայմանները կամ իրողությունները, այդ թվում նաև իրավական փոփոխությունների տեսքով, որոնք մենք առաջարկելու ենք պահանջների տեսքով, միևնույն ժամանակ կուսակցությունների ներսում գեներացվող փոփոխությունները»,- նշեց Հովհաննիսյանը: Նախարարն անդրադարձավ ՀՀԿ համագումարի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ ընդգծելով, որ այն հանրության բոլոր շերտերին ուղղված հստակ ազդակ էր և ուղերձ:
