Լայն հնարավորություններ բացվեցին երկրի տնտեսական զարգացման համար. Սերժ Սարգսյան

Հայաստանը միջազգային հարաբերություններում հանդես է գալիս որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր: Այս մասին ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսպես է մեր երկիրը ներկայանում աշխարհին` կառուցողական դիրքորոշումներով, գործընկերների հետ փոխշահավետ լուծումներ գտնելով, միջազգային հանձնառությունները բծախնդրորեն կատարելով, պայմանավորվածությունները հարգելով և հաստատակամ՝ մեզ համար սկզբունքային հարցերում: Սա արտաքին հարաբերություններում մեր ընտրած ուղին է, մեր երկրի դիվանագիտության այցեքարտը: Միջպետական հարաբերություններում երկրի շուրջ նման օրակարգ ձևավորելը պահանջում է նպատակաուղղված և հետևողական աշխատանք։ Կարծում եմ, որ շատ ավելի ջանք է պահանջում այն պահպանելն ու ամրապնդելը: Մանավանդ բոլոր այն դժվարությունների ու մարտահրավերների պայմաններում, որոնք այսօր ցնցում են մեր տարածաշրջանը և ողջ աշխարհը: Մեր արտաքին քաղաքականության նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձևը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է: Դրանով շատ բան է ասված մեր հարաբերությունների խորության, բազմազանության ու նշանակության առումով: Ամերիկյան նոր վարչակարգի օրոք աշխատելու ենք նոր խթան հաղորդել Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությանը: Շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական այլ երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա։ Ուրախությամբ ենք արձանագրում Չինաստանի հետ վերելք ապրող մեր հարաբերությունների փաստը՝ մի բան, որ հաստատապես շարունակելու ենք նույն ոգով։ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ առումով մենք պետք է լիարժեքորեն օգտագործենք այս ներուժը։ Մենք խորացնում ենք փոխգործակցությունը Եվրոպական միության հետ։ Հուսով ենք, որ շուտով հաջողությամբ կավարտենք բանակցությունները Եվրամիության հետ մեր հարաբերությունների նոր իրավական շրջանակի շուրջ»,-հայտարարեց նա:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am