Այո, ես բռնապետ եմ. Էրդողան
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում՝ հերթական անգամ անդրադառնալով Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի սառեցման վերաբերյալ` Եվրախորհրդարանում ընդունված բանաձևին:
«Դուք այս որոշումը 53 տարի է՝ կայացնում եք, 53 տարի: Այն, որ «բռնապետ Էրդողան» եք ասում, այդ Էրդողանը այս մտածելակերպի դեմ է բռնապետ, բայց անկեղծ եղողների համար կարեկցող է, գթասիրտ»,-ասել է Էրդողանը:
