Խնդիր ենք դրել՝ ամեն ինչում հասնել գերազանցության. Սերժ Սարգսյան
«Հայաստանը միշտ էլ բարձր է գնահատել հարևանների հետ համագործակցությունը: Մենք միշտ ձգտել ենք իրար կապել հյուսիսն ու հարավը, կամուրջներ գցել արևմուտի և արևելքի միջև, Հայաստանի լեռներում կղզիանալը երբեք մեր ցանկությունն ու նպատակը չի եղել: Այսօր մենք բաց ենք համագործակցության համար, որի լավագույն ապացույցները այն ջերմ հարաբերություններն են, որոնք մենք ունենք հարևան Վրաստանի և Իրանի հետ», - ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստանն իր առջև խնդիր է դրել՝ ամեն ինչում հասնել գերազանցության: Մենք մեզ ոչ մեկից առավել չենք համարում, սակայն նաև վստահ ենք, որ պարզապես մեկ-երկու կետով մեր մրցակիցների հանդեպ առավելություն ունենալով՝ արդյունավետ չենք կարող զարգանալ: Մենք պետք է անգերազնացելի դառնանք այն բնագավառներում, որտեղ մեր աճի հնարավորությունները կախված չեն լինելու մեր անբարյացկամ հարևանների քաղաքականությունից»,- նշեց նախագահը:
