Նեղանալը տղամարդու գործ չէ. Գագիկ Բեգլարյան
«Նեղացած չեմ որևէ մեկից՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարության մեջ տեղ չգտնելու համար: Մենք բոլորի աշխատանքներին հետևում ենք, հաջողություն մաղթում, թող նրանցից բոլորը հաջողության հասնեն մեր չափ: Նեղանալը տղամարդու գործ չէ»,- ՀՀԿ համագումարից առաջ լրագրողներին վստահեցրեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Հարցին՝ արդյո՞ք հավակնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնին, որը նախկինում ինքն էր զբաղեցնում, պատասխանեց. «Մեզ մոտ ամեն ինչ որոշում է կուսակցությունը»: Դիտարկմանը՝ ինչպես է վերաբերում Կարեն Կարապետյանի հայտարարությանն այն մասին, որ կառավարությունում պետք է վերջ դրվի գողություններին, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ Կարեն Կարապետյանն իրեն նկատի չի ունեցել:
