Մանրամասներ.ինչ է սպասվում ՀՀԿ համագումարում
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարըՍպասվում է, որ ծրագրային ելույթով է հանդես գալու Հայաստանի Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Համագումարին ներկա են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով հայտարարել է ՀՀԿ-ին անդամագրվելու որոշման մասին, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի անդամներ: Համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հաստատեց,որ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը լինելու է առանցքային: Համագումարի մեխը լինելու է կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: «ՀՀ նախագահն իր ելույթում կանդրադառնա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիրներին, կուսակցական շինարարությանը, կուսակցականների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու միտված քայլերին, կաուսակցության կապերի զարգացմանը ավանդական գործընկերների հետ: Առանձին անդրադարձ կկատարվի Հայաստանի արտաքին քաղաքականությանը, անվտանգության հարցերին և բանակաշինության խնդիրներին, ապագա զարգացումներին: Քանի որ մոտենում ենք 2017-ին, պարոն նախագահը կանդրադառնա նաև հաջողության դեպքում ՀՀԿ-ի ապագա աշխատանքներին»,- մանրամասնեց Է. Շարմազանովը:
