ՀԲ-ին «դանոս» են արել. քիչ է մնացել բզիկ-բզիկ անեն Գեղարքունիքի մարզպետին
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ իշխանություններին օդ ու ջրի նման պետք են ներդրումներն ու վարկերը, երբեմն հենց նրանց «փնթիության» պատճառով տեղի է ունենում հակառակը. ամռանը Համաշխարհային բանկը մերժել է բավականին լուրջ վարկային ծրագիրը, որով պետք է մարզերի մեծ մասում ճանապարհաշինության աշխատանքներ տեղի ունենային: «Ինչ-որ» մեկը ՀԲ-ին «դանոս» է արել, որ այդ ծրագրի շրջանակներում իշխանական չինովնիկներից-մարզպետներից մեկը պետք է ասֆալտապատի նաեւ դեպի իր տուն տանող ճանապարհը, ինչն էլ պատճառ է դարձել ՀԲ-ի կողմից վարկի մերժման: «Օդում կախված լուրերի համաձայն», դա եղել է Գեղարքունիքի մարզպետը: Ընդ որում՝ մյուս մարզպետները, որոնք անհամբեր սպասում էին այս վարկին, քիչ է մնացել բզիկ-բզիկ անեն Գեղարքունիքի մարզպետին` վարկի ստացմանը խանգարելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
