Ոստիկանությունն իր բալանսում գրանցված մեքենաները վաճառքի է հանել 4-5 հազար դրամով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա մայիսին ՀՀ կառավարությունը որոշեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը մոտ 800-ով: Արդեն անցել է 5 ամիս, սակայն կրճատված մեքենաների մեծ մասն աճուրդային կարգով չի վաճառվում: Պաշտոնական հրապարակումներից Armtimes.com-ն առանձնացրել է մի շարք մեքենաների աճուրդների չկայացած լինելու փաստերը: Օրինակ՝ ՀՀ ոստիկանությանն ամրացված եւ հետագայում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին փոխանցված եւ օտարման ենթակա գույքի ցանկում առկա 34 ավտոմեքենայից վաճառվել է ընդամենը 5-ը: Վաճառված մեքենաներն են՝ «ՎԱԶ 21213», «ՈՒԱԶ-31514», «ՎԱԶ 2106», «ՎԱԶ 2121», «ԿԱՎԶ-3271»: Այս մեքենաներից «ամենատարեցը» արտադրված է 1991 թվականին: Այսինքն՝ 25 տարեկան է: Կա նաեւ 2003 թվականի արտադրության մեքենա վաճառվածների մեջ: Մեքենաներից 2-ը վաճառվել են սեպտեմբերին, երկուսը՝ հոկտեմբերին եւ մեկը՝ նոյեմբերին: Սա էլ փաստում է, որ այդ մեքենաներն այնքան անպիտան են եւ անպիտան լինելով թանկ, որ որեւէ գնորդի չի գրավել այդ աճուրդը: Ասվածի ապացույց կարող ենք նշել աճուրդի հանված ընդամենը մեկ մեքենա (մյուսները չնչին տարբերությամբ են վաճառքի հանվել): Օրինակ՝ «ՎԱԶ 21061» (պետհամարանիշը՝ 045 ՈՍ 07) ավտոմեքենան սեպտեմբերի 19-ին աճուրդի է հանվել օգոստոսի 18-ին գնահատված 15 հազար դրամ մեկնարկային գնով, այն չի վաճառվել աճուրդում, կրկին աճուրդի է հանվել է հոկտեմբերի 4-ին արդեն մեկնարկային 12 հազար դրամ գնով, հոկտեմբերի 19-ին՝ 9600 դրամով, նոյեմբերի 3-ին 7680 դրամով, նոյեմբերի 18-ին արդեն 6144 դրամով, իսկ դեկտեմբերի 5-ին սպասվող աճուրդում  նույն մեքենային մեկնարկային գինը սահմանվել է 4916 դրամ, իսկ աճուրդի նախավճարը սահմանվել է 246 դրամ: Այսինքն՝ քաղաքացին կարող է վճարել 246 դրամ, մասնակցել աճուրդին եւ եթե այլ մասնակիցներ չկան, ապա 4916 դրամով կամ 4920 դրամով գնի 1990 թվականին արտադրված մեքենան: Իսկ թե ինչո՞ւ մարդիկ չեն գնում այդ մեքենաները, պարզ է, դրանք անպետք են եւ ավելորդ բեռ, որը որպես կրճատում Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am