Իշխանությունների անտարբերությունը՝ երիտասարդների մահացու «խաղի» պատճառ

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ համացանցային լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում էր դեղատներում ազատորեն վաճառվող հոգեմետ դեղերի թեման: Մեր տեղեկություններով թեմայի շուրջ քննարկումներ են ընթացել նաև «Միասնություն» համազգային շարժման խորհրդում, որտեղ որոշում է կայացվել նաև հանրային և այլ հարթակներում պայքար մղել այդ երևույթի դեմ: «Փաստը» «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանից փորձեց պարզել, թե իրենք ինչ քայլեր են նախատեսում: – Պարոն Վարդանյան, մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի դեղատներում ազատ վաճառվում են դեղեր, որոնք հոգեմետ ազդեցություն ունեն, իսկ օգտագործողները շատ արագ կախվածության մեջ են ընկնում, ինչպես թմրանյութերից: Մասնավորապես խոսքը «Լիրիկա» դեղամիջոցի մասին էր, որ կարծես, չարիքի նման կախված է շատ հայ ընտանիքների գլխին: – Ես ամբողջովին կիսում եմ բարձրացված մտահոգությունը: Ասեմ ավելին, մեզ հասած տեղեկություններով նմանատիպ դեղամիջոցներ շրջանառվում են ակումբներում և զվարճանքի այլ վայրերում: Երիտասարդներից շատերը, չգիտակցելով հետևանքները` ընկնում են ազդեցության տակ ու կործանում իրենց կյանքը: Մեզ համար դա անթույլատրելի է: Երիտասարդության առողջությունը մեր երկրի համար ունի ազգային անվտանգության նշանակություն: Ամեն կերպ պետք է պայքարել այդ արատավոր երևույթի դեմն առնելու համար: – Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել: – Այդ հարցը ամենայն լրջությամբ քննարկվել է «Միասնություն» համազգային շարժման խորհրդում: Իշխանությունները զբաղված են իրենց նեղ անձնական հարցերով, այնինչ երիտասարդությունը կոնկրետ մահվան դեմ է կռիվ տալիս՝ առանց հասկանալու, թե վաղն ինչ է սպասվելու իրեն: Մենք որոշել ենք շատ խիստ պայքար մղել հանրապետությունում այդ չարիքի տարածման դեմ: Առաջին` պետք է խստացնել վերահսկողությունը: Նմանատիպ դեղերը պետք է դեղատներում վաճառվեն բացառապես բժշկի թույլտվությամբ: Երկրորդ` համապատասխան մարմիններից պահանջելու ենք ուժեղացնել հսկողությունը զվարճանքի վայրերի նկատմամբ, որպեսզի մեզանում օր առաջ արմատախիլ արվի նման մահաբեր թույների տարածումը: Եթե հետևողական պայքար չմղենք, ապա ընդամենը մի քանի տարի հետո կունենանք անդառնալի հետևանքներ: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am