Թամար Հովհաննիսյանի պատասխանը Երվանդ Ղազանչյանին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ»  հաղորդաշարի եթերում,   անդրադառնալով «Սասնա ծռերի» զինված խմբավորման գործողությունների ժամանակ Թամար Հովհաննիսյանի  ակտիվությանն, ասել էր. «Թամար Հովհաննիսյան ինչ ասելիք ունես, մի հատ էլ պիես գրիր: Վերադարձավ, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունեց նրան, պիեսը գնեց, Թամար Հովհաննիսյանը նույնիսկ զանգահարեց նախագահին, նախագահն իրեն ընդունեց, ներկայացումը մեզ մոտ սկսեցին խաղալ, ի՞նչ ուրիշ պահանջ ուներ, ուզում եմ՝ հասկանալ՝ ի՞նչ էր ուզում դառնալ, որ պետությունը նրան չտվեց: Եկել եմ ու իմ բոլոր պահանջները բավարարվել են, հիմա ի՞նչ, ինքը ազգի՞, ժողովրդի՞ մասին էր մտածում, ես չեմ հանդիպել, որ հարցնեմ, ժողովրդի խնդի՞րն էիր լուծում, ի՞նչ էիր ուզում  Թամար ջան»: Պատասխանելով Ղազանչյանի վերընշված հարցադրումներին դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հատվածներ՝ Թամար Հովհաննիսյանի գրառումից. -Լինելով ջերմ հարաբերությունների մեջ իմ վաղեմի գործընկերոջ հետ, ինձ թույլ կտամ, մի քանի բառ ավելացնել հարցազրույցին, արդեն երկրորդ դեմքով: Սիրելի Երվանդ, նախ ես չեմ կարծում, թե պետությունը ինչ որ բան պիտի անի ինձ համար, այլ հակառակը ես եմ ուզում անել և շատ բան պետությանս համար, ավելի ճիշտ ավազակների կլանը հեռացնելու և պետություն սարքելու համար: Այսինքն քո կարծիքով, եղբայրս, իմ փայը ինձ տվել են արդեն, ուտեմ ու լռե՞մ: Զարմացած ես, քանի որ մերժել եմ ապրելու այդ տեսակը՞: Հավատա, որ ինձ նման մարդիկ էլ են լինում ու ինչքան շատ այնքան լավ: Դու Երվանդ ջան, ստալինյան ժամանակներ ապրած, սոսկումով ես հիշում մանկությունդ, բա չես տեսնու՞մ, որ լիքը մանուկներ այսօր ապրում են նույնը: Չես տեսնու՞մ, որ բեմական արվեստը լցվել է գլամուռ չոբաններով, հենց քո աչքի առաջ, չես տեսնու՞մ, որ արյունով ազատագրած հայրենին, որ ի դեպ նույն ստալինի թեթև ձեռքով էր անցել թշնամուն, հանձնում են, տալիս են, նվիրում են նույն այդ թշնամում: Դու որ մենակ ես մնում, շշուկով նույն բառերը չե՞ս ասում ինչ որ ես,-գրում է դերասանուհին և գրառման մեկ այլ հատվածում  շարունակում. - Ասում ես նախագահը ընդունեց, էլ ինչ ես ուզում: Այո, ընդունեց և անմիջապես, ավելի շուտ և հեշտ, քան տիկին հասմիկը, երևի նախագահի նախագահն էլ էդ կենսաբան տիկինն էր, որ ամբողջ բնագավառը տվեց КВН-շիկներին, ու անեկդոտ պատմողը դարձավ դերասան, դու հո լավ գիտես, աչքիդ առաջ են, Պարոնյանի անունը կրող բեմի վրա: Ընդունեց և ի՞նչ ամբողջ մնացած կյանքս աղոթե՞մ դրա համար, ասեմ ինչ ուզում ես արա, դու օրհնված ես, քանի որ քո բարձրությունից ինձ նկատեցի՞ր: Հավատա, եթե ամեն ինչ և ամեն անձ իր տեղում լիներ, ինքը նախագահը պիտի ուզեր ինձ ու քեզ տեսնել, ոչ թե հակառակը: Ես, սիրելիս իմ տեղն ունեմ այս քաղաքում և այդ տեղը ոչ ոք ինձ չի տվել, այն ես եմ ձեռք բերել իմ բնույթով, իմ տեսակով, միշտ էլ եղել եմ ու կամ այնպիսին, ինչպիսին ԵՄ և գեթ դու դա շատ լավ գիտես: Ինձ ոչ ոք թող չասի, թե ոնց ապրեմ իմ կյանքը, ապրում եմ այնպես, ինչպես ինձ է տրված : Եվ Սասնա Ծռերն էլ ինձ համար նվիրյալներ են, ում կողքին եմ եղել ու կլինեմ, մինչև վերջ: Մնացածը հարցազրույցի մեջ... տեսանյութում 9:6 րոպեից է բարեկամս իր կարծիքն ասում իմ մասին:  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am