Սուրիկ Խաչատրյանը՝որդու մասնակցությամբ միջադեպի մասին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկությունը,թե իր որդու և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռան միջև միջադեպ է տեղի ունեցել և հավաստիացրեց, որ իր որդուն ոչ մի կապ չունի նման միջադեպի հետ: Սուրիկ Խաչատրյանը չհերքեց սակայն, որ իր որդին և Շահգալդյանի թոռը մտերիմներ են և վաղուց են ճանաչում իրար: Հիշեցնենք,որ լուրեր են տարածվել,թե «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը` Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Մամուլում լուրեր տարածվեցին, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան:
