Եթե «Համախմբման» դեմ արշավ են սկսել, ուրեմն վախենում են

Տխրահռչակ թերթերից մեկն այսօր մի կեղտոտ հոդված էր հրապարակել, ապատեղեկատվություն տարածելով «Համախմբում» կուսակցության և Վարդան Օսկանյանի մասին։ Գրել էին, թե իբր ինչ-որ անհայտ անձինք սոցիոլոգիական «ոչ հրապարակային» հարցում էին արել ու պարզել, որ «Համախմբումը» ունի 0,1 տոկոս ձայն և այդ պատճառով չի մասնակցելու ԱԺ ընտրություններին։ Եվ քանի որ հայտնի շրջանակները քիչ են վճարում այդ թերթի գրչակներին, նրանք էլ չեն աշխատում նյութերի վրա։ Եվ նույն այդ նյութում գրել էին, որ «Համախմբումն» այդ «հարցման» արդյունքով ունի նույնքան քվե, որքան և վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Սկսենք սկզբից։ Նախ այդ ի՞նչ «ոչ հրապարակային հարցումնե՞ր» են։ Ով է դա արել, ի՞նչ գումարով, ո՞րտեղ և ու՞մ պատվերով։ Նյութը գրողը գոնե մոտավոր պատկերացնու՞մ է, թե սոցիոլոգիական նման հարցում անցկացնելն ի՞նչ արժե։ Ձեր չեղած կայքն այդ գումարով կարելի է մի տարի պահել։ Երկրորդ։ Ինքներդ ձեզ հակասում եք։ «Առաջիկա համապետական ընտրություններում իրենց հնարավորությունները չեն տարբերվում ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրիի ու Վանաձորի արձանագրած արդյունքներից», - եթե նույնիսկ դա այդպես է, ապա «Համախմբումն» առնվազն 5-6 տոկոս ունի, այդքան էին պաշտոնական տվյալներով հավաքել։ Իսկ դա քիչ չէ և իհարկե, Համախմբումն իրականում շատ ավելի մեծ քվե ունի, իսկ եթե դուք արշավ եք սկսել այս կուսակցության դեմ, ուրեմն իշխանությունները մտավախություն ունեն։ Երրորդ։ Վարդան Օսկանյանը եկել այդ թերթի խմբագրությունու՞մ է «հայտարարեր» այդ մասին։ Ամոթ է ուղղակի։ Եվ սրա համար այդ մարդիկ փող են ստանում, անունն էլ դնում, թե «աշխատանքի» են գնում, «գործ» անում։ Պատվիրատուն էլ իրեն «քաղաքական գործիչ» է համարում։ Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am