Շարմազանովը` սյուրպրիզների մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա ծրագրային ելույթով: ՀՀ նախագահն իր ելույթում կանդրադառնա միջկուսակցական կապերի զարգացմանը ավանդական գործընկերների հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան սփյուռք կապերին, ապագա զարգացումներին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Համագումարի պատվիրակները վաղն իրենց քվերակությամբ կորոշեն, բայց բնականաբար, նրանք չեն կարող լինել շարքային անդամներ, նրանք կլինեն ՀՀԿ ղեկավար կազմի առանցքային ներկայացուցիչներ: Կարեն Կարապետյանի անդամակցումից հետո եւ դրան զուգահեռ, 7 հազար քաղաքացիներ անդամակցել են ՀՀԿ-ին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ կուսակցության ղեկավար կազմում լինելու հեռանկարին: «Վաղը սյուրպրիզներ չեն լինելու, բոլոր փոփոխությունները կլինեն տրամաբանության շրաջանակներում, Գործադիր մարմինը կհամալրվի նոր կուսակիցներով»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
