Կարեն Քոչարյան. «Ինչպես որ «չիստկա» արվեց կառավարությունում, այնպես էլ պետք է արվի ՀՀԿ-ում»

«Հայելի» մամուլի ակումբում այսօր քննարկվեց ՀՀԿ-ին անդամագրվելու Կարեն Կարապետյանի դիմումը: Բանախոսներն էին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ Կարեն Քոչարյանի՝ այս որոշումը ՀՀԿ-ի և Կարեն Կարապետյանի համար երկկողմանի շահ և երկկողմանի կորուստ է ենթադրում: ՀՀԿ-ի կորուստը կայանում է նրանում, որ  կուսակցության որոշ ներկայացուցիչներ կկորցնեն իրենց ազդեցությունը: «Քաղաքական գործիչ լինելու համար պետք է լինել կուսակցական: Մինչև հիմա Կարեն Կարապետյանը պարզապես տնտեսական գործիչ էր, իսկ հիմա արդեն՝ քաղաքական: Պարզ է, որ միայն Կարեն Կարապետյանի ՀՀԿ մուտքով կուսակցությունը «մարդկային կերպար» չի ստանա: Մարդկային կերպար կստանան, երբ նաև դուրս գան անմարդկային դեմքերը: Ինչպես որ «չիստկա» արվեց կառավարությունում, այնպես էլ պետք է արվի ՀՀԿ-ում»- ասաց Կարեն Քոչարյանը: Այն հարցին, թե արդյոք «չիստկայի» արդյունքում ՀՀԿ-ն չի պառակտվի և չի բաժանվի երկու տարբեր կուսակցությունների, բանախոսները վստահաբար պատասխանեցին, որ նման բան տեղի չի ունենա: «Կարեն Կարապետյանն իր թիմով որակապես այլ միջավայր կստեղծի ՀՀԿ-ում, եթե չկարողանար չէր գա և չէր մտնի այս ճահճի մեջ: Այստեղ խնդիրն այլ տեղում է, ինչպես կդիմակայի նոր ուժին ՀՀԿ-ի առանցքը: Այնքան էլ լավ տրամադրված չեն: Բախումները դեռ առջևում են: Բայց մյուս կողմից Կարեն Կարապետյանի թիկունքին կանգնած է ժողովուրդը»- ասաց Գուրգեն Եղիազարյանը:: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ Կարեն Կարապետյանի արդյունաբերության ոլորտին ծանոթ լինելը կօգնի, որ նա ոչ թե ճանապարհների ասֆալտապատման մասին հոգա, այլ մեր երկրում ստեղծի մրցունակ արդյունաբերություն: Իսկ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Կարեն Կարապետյանի գործառույթը նախ՝ կոռուպցիայի դեմ պայքարելն է ոչ թե բառերով, այլ կոնկրետ օրինակներով և գործով: «Հակառակ դեպքի համար մի լավ հումոր կա՝ «У нас борьба с коррупцией это как рыбалка на канале «Discovery». Поймали, показали, отпустили» - հավելեց բանախոսը: Տաթևիկ  Թահմազյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am